ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
«26» մայիսի 2025 թ. |
N 1221-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված՝ N 1-ի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 191/2 նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ՝ նախադպրոցական տարիքային խմբերով՝ կրտսեր 2-րդ տարիքային խումբ ՝ սովորողների համակազմի սահմանային 15 տեղերի թվով և միջին տարիքային խումբ՝ սովորողների համակազմի սահմանային տեղերի 16 թվով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |