Գլխավոր տեղեկություն
Համար
N 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.1993-01.06.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
03.03.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 1993 թվականի N 80

 

քաղ. Երևան 

 

«ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել «Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար ամսական նպաստ վճարելու կարգը» (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
մարտի 3-ի N 80 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար սահմանված ամսական նպաստը վճարում են պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները` զբաղվածության կենտրոնների կողմից գործազրկության մասին տրված տեղեկանքի հիման վրա (ձևը կցվում է):

2. Նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները դրա նշանակման և ստացման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

3. Նպաստի նշանակումն ու վճարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Երեխաների համար տրվող նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» կանոնադրության 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերին, 11-րդ կետի երկրորդ մասին, 13-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ կետերին համապատասխան:

4. Նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Քաղաքացու` նպաստ նշանակելու մասին դիմումի մեջ նշվում են` մինչև 2 տարեկան երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը:

Նպաստ նշանակելու մասին դիմումին պետք է կցվեն`

ա) տեղեկանք զբաղվածության կենտրոնից.

բ) տեղեկանք փաստացի բնակության վայրից.

գ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների սոցապբաժինը կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ:

6. Երեխային խնամելու համար նպաստ ստացող գործազուրկ մայրերն ինքնուրույն կերպով աշխատանքի տեղավորվելիս պարտավոր են այդ մասին անմիջապես հայտնել համապատասխան զբաղվածության կենտրոն:

Ներմուծեք նկարագրությունը_12012