Գլխավոր տեղեկություն
Համար
N 183-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2025
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.05.2025
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«26» մայիսի 2025 թ.

N 183-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը, 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թվականի մայիսի 5-ի «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին» N128-Ն հրամանով հաստատված «Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթն ստուգելու» կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-րդ կետով.

«13.1. «Կազմակերպչի կողմից ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի ինքնության ստուգումը (նույնականացում) կարող է իրականացվել նաև հետևյալ կերպ․

 Քսանմեկ տարին լրացած ֆիզիկական անձը վիճակախաղի Կազմակերպչի ինտերնետային կայքում գրանցվելիս ստեղծում է հատուկ խաղային հաշվի մուտքանուն (login), ինչպես նաև գաղտնաբառ (password): Վիճակախաղի Կազմակերպչի ընտրությամբ գաղտնաբառը կարող է ստեղծվել նաև ինքնաշխատ եղանակով՝ ուղարկելով այն ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին։ Ֆիզիկական անձի կողմից Կազմակերպչի ինտերնետային կայքում հատուկ խաղային հաշիվ գրանցելուց հետո ֆիզիկական անձը (հաճախորդը) իր հատուկ խաղային հաշվին կցում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն պատկանող բանկային հաշիվ կամ բանկային քարտ, որից հետո Կազմակերպիչը Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեությամբ զբաղվելու լիազորություն ունեցող ֆինանսական կազմակերպության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգում է կցված բանկային հաշիվը կամ բանկային քարտը տվյալ հատուկ խաղային հաշիվը գրանցած ֆիզիկական անձին պատկանելու հանգամանքը, ինչի միջոցով իրականացնում է նաև այդ ֆիզիկական անձի պատշաճ և ամբողջական նույնականացումը։ Բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ խաղադրույք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ անհատական խաղային քարտ ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանելու հանգամանքն ստուգվում է բացառապես խաղացողի համաձայնությամբ:».

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2025-05-26

Վ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան