Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1993 թվականի N 7

 

քաղ. Երևան

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երկաթուղով բեռնափոխադրումների ծրագրերի կատարումը և շարժակազմի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Երկաթուղով բեռնափոխադրումների գծով խախտումների համար սահմանել հետևյալ չափերով տուգանքներ`

ա) մերձատար ուղիների շահագործման պայմանագրում նշված ժամկետները, ծանուցագիրը հանձնելուց հետո, երկաթուղու կողմից խախտելու դեպքում երկաթուղին բեռնառաքին կամ բեռնաստացին վճարում է տուգանք` ժամում մեկ վագոնի համար 10 ռուբլու չափով.

բ) բեռնաստացը ոչ լրիվ բեռնաթափված կամ ոչ լրիվ մաքրված վագոնները և բեռնարկղերը երկաթուղուն հանձնելու դեպքում վճարում է տուգանք` 235 ռուբլու չափով` սովորական վագոնի համար և 470 ռուբլու չափով` հատուկ վագոնի համար.

գ) բեռնափոխադրումների ծրագրերը չկատարելու դեպքում երկաթուղին և բեռնառաքը կրում են փոխադարձ նյութական պատասխանատվություն, երկաթուղին վագոնները և բեռնարկղերը ծրագրավորված չափով չտալու, իսկ բեռնառաքը տրված վագոնները և բեռնարկղերը չօգտագործելու կամ բեռնառաքումների ծրագրով նախատեսված բեռնումից հրաժարվելու դեպքում վճարում են տուգանք 16 ռուբլու չափով` տոննաներով ծրագրավորված բեռներից յուրաքանչյուր տոննայի համար, 780 ռուբլու չափով` վագոններով ծրագրավորված բեռներից յուրաքանչյուր վագոնի համար, 312 ռուբլու չափով` բեռնարկղերով ծրագրավորված բեռներից մեծ տարողությամբ (20 տոննա) բեռնարկղի համար, 60 ռուբլու չափով` միջին տարողությամբ բեռնարկղի համար, բացառությամբ արտակարգ իրավիճակների.

ծրագրավորված բեռնափոխադրման նշանակման կայանների (ճանապարհների) հասցեները փոխելու դեպքում բեռնառաքը վճարում է տուգանք` 5 ռուբլու չափով` տոննաներով ծրագրավորված բեռներից մեկ տոննայի համար, 310 ռուբլու չափով` վագոններով ծրագրավորված բեռներից մեկ վագոնի համար, 95 ռուբլու չափով` բեռնարկղերով ծրագրավորված բեռներից մեծ տարողությամբ (20 տոննա) բեռնարկղի համար, 31 ռուբլու չափով` միջին տարողությամբ բեռնարկղի համար.

ծրագրավորված երթուղիները փոխելու դեպքում բեռնառաքը վճարում է տուգանք 1200 ռուբլու չափով` մեկ երթուղու համար.

դ) բեռնագրում բեռնառաքի կողմից բեռի ոչ ճիշտ անվանման, ինչպես նաև փոխադրման համար արգելված կամ մեծ զգուշություն պահանջող բեռների հատկանիշը ոչ ճիշտ նշելու դեպքում բեռնառաքը վճարում է տուգանք 235 ռուբլու չափով` վագոնային ուղարկումից մեկ վագոնի համար, 31 ռուբլու չափով` բեռնարկղային ուղարկումից մեկ բեռնարկղի համար, մեկ մանր ուղարկումից` 31 ռուբլու չափով.

ե) առանց երկաթուղու թույլտվության, բեռնառաքների, բեռնաստացների մերձատար ուղիների տնօրենների կողմից երկաթուղուն պատկանող վագոնների և բեռնարկղերի օգտագործման դեպքում նրանք վճարում են մեկ վագոնի համար` օրական 780 ռուբլու չափով և մեկ բեռնարկղի համար 390 ռուբլու չափով տուգանք.

զ) մաքսային ստուգումների ժամանակ բեռնառաքի մեղքով վագոնների և բեռնարկղերի պահման դեպքում բեռնառաքը վճարում է ժամում 5 ռուբլու չափով` սովորական վագոնի համար, ժամում 10 ռուբլու չափով` հատուկ վագոնի համար, ժամում 14 ռուբլու չափով` վագոն-սառնարանի համար, ժամում 10 ռուբլու չափով` մեծ տարողությամբ բեռնարկղի համար և միջին տարողությամբ բեռնարկղի համար` ժամում 3 ռուբլու չափով տուգանք.

է) բեռնառաքի կողմից վագոնները և մեծ տարողությամբ բեռնարկղերը տեխնիկական նորմաներին և լրիվ բեռնատարողությանը համապատասխան չօգտագործելու դեպքում բեռնառաքը վճարում է 16 ռուբլու չափով` նորմայից պակաս բարձած յուրաքանչյուր 100 կիլոգրամի համար, բեռնարկղի և վագոնի տարողությունը ոչ լրիվ օգտագործելու համար` 315 ռուբլու չափով տուգանք այն դեպքում, երբ բեռների չափսերը թույլ չեն տալիս լրիվ բեռնավորելու վագոնները կամ բեռնարկղերը.

ը) երկաթուղու կողմից շարժակազմը ոչ մաքուր վիճակում բեռնման տալու դեպքում երկաթուղին վճարում է սովորական վագոնի համար 235 ռուբլու չափով տուգանք, հատուկ վագոնի համար` 470 ռուբլու չափով տուգանք.

թ) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող կամ նրանց վարձակալած վագոնները կամ բեռնարկղերը երկաթուղու կողմից ինքնուրույն զբաղեցվելու դեպքում երկաթուղին վճարում է մեկ վագոնի համար օրական 780 ռուբլու չափով և մեկ բեռնարկղի համար 390 ռուբլու չափով տուգանք:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ