Գլխավոր տեղեկություն
Համար
N 509
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.10.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 1992 թ. N 509

քաղ. Երևան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրորակ մասնագետների պատրաստման խնդրի խիստ կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Ստեփանակերտ քաղաքում ստեղծել Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան:

2. Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության համակարգում` միավորելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և բյուջեում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ