Գլխավոր տեղեկություն
Համար
N 487
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.1993-19.07.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
27.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 1993 թվականի N 487

 

քաղ. Երևան 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՅԼ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈՒՄՔԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 391 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների ցանկը (կցվում է), որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման դեպքում և որոնց արտահանումը իրականացվում է լիցենզիաներով:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ



* - Ծանոթություն -

Ցանկերը չեն բերվում, քանի որ հաստատված են ռուսերեն լեզվով: