ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1992 թվականի հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիան (կից հայտարարությամբ):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Համաձայն «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|