Գլխավոր տեղեկություն
Համար
N 391
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.1993-08.02.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
28.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.02.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 1993 թվականի N 391

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման վերահսկողության իրականացման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի կազմը, համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին առընթեր փորձագիտական խորհրդի կազմը, համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային մարմնի ֆունկցիաներն իրականացնող հանձնախումբ` էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
հուլիսի 28-ի N 391 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովը (այսուհետև` ԱՎՀ) կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը, պաշտպանելու պետության շահերը միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար օտարերկրյա պետություններ խաղաղ և հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանման բնագավառում:

2. ԱՎՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԱՎՀ-ի հիմնական խնդիրները եվ ֆունկցիաները

 

3. ԱՎՀ-ի հիմնական խնդիրն է` վերահսկել և կարգավորել Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը (փոխանցումը և փոխանակումը), որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և նրա միջազգային պարտավորությունների կատարումից:

4. ԱՎՀ-ն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու այլ կազմակերպությունների նոր գրավմամբ մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար.

Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետություններ հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ.

գ) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձաքննություն սույն կանոնադրության 4-րդ կետի «ա» ենթակետում նշված անվանացանկի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

դ) ղեկավարում է հանձնաժողովին առընթեր խորհրդատվական իրավունքներով օժտված փորձագիտական խորհրդի աշխատանքները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն.

զ) ուսումնասիրում է զանգվածային ոչնչացման և առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային փորձը և այն կիրառում Հայաստանի Հանրապետության տարածքում.

է) համագործակցում է այլ պետությունների համապատասխան մարմինների հետ.

ը) մասնակցում է հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին:

 

ԱՎՀ-ի իրավունքները

 

5. ԱՎՀ-ին իրավունք է վերապահվում`

ա) վերահսկել արտահանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների, հանձնաժողովի որոշումների կատարումը.

բ) իր իրավասության սահմաններում կայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծված աշխատանքային մարմնի կողմից քննարկված և հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի հետ համաձայնեցված որոշումներ:

Հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների արտահանման վերահսկողության վերաբերյալ հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) կողմից.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ սահմանված կարգով հաստատված անվանացանկում նշված հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների վերաբերյալ.

դ) հանձնաժողովի և փորձագիտական խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար ըստ անհրաժեշտության ներգրավել բարձր որակավորում ունեցող գիտնականների և մասնագետների: