Գլխավոր տեղեկություն
Համար
N 367
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.1993-30.05.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
12.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 1993 թվականի N 367

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետության կողմից վարկեր, ֆինանսական երաշխիքներ և օգնություն ստանալու կամ տրամադրելու, հանրապետական փոխառություններ և այլ արժեթղթեր թողարկելու, Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող միջոցները պահպանելու և հաշվառելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) հանրապետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով թողարկել հանրապետական ներքին ու արտաքին փոխառություններ.

բ) իրականացնել պետական ներքին ու արտաքին պարտքի սպասարկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) պետական ներքին ու արտաքին պարտքի սպասարկման նպատակով յուրաքանչյուր տարի հանրապետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պարտքի սպասարկման ծրագիր:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցները (արտահայտված ռուբլով, տարադրամով և տարադրամային այլ արժեքներով), որոնց կարգադրիչի և հաշվառման ֆունկցիաները մինչև սույն որոշման ընդունումը չի իրականացվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ դրանց հաշիվների կարգադրիչի և հաշվառման ֆունկցիաներն անցնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք մինչև սույն որոշման ընդունումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների հաշիվների կարգադրիչի և հաշվառման ֆունկցիաներ` մեկամսյա ժամկետում ապահովել դրա հետ կապված ամբողջական փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 367
30.05.1997, N 156 30.05.1997, N 367
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան