Գլխավոր տեղեկություն
Համար
N 328
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
29.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1993 թվականի N 328

 

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, ապապետականացման հայտի ներկայացման կարգը (կցվում է) և հրապարակել մամուլում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
հունիսի 29-ի N 328 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:

2. Հայտ ներկայացնելու նախաձեռնություն կարող են ցուցաբերել`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.

ոչ պետական ձեռնարկությունները.

պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե սեփականաշնորհվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.

օտարերկրյա անձինք:

3. Քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, այդ թվում` սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները, հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո:

4. Հայտը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով է ներկայացնում քաղաքացին, լիազորված անձը կամ նախաձեռնող խմբի որևէ այլ անդամ: Հայտը գրանցվում է հայտերի մատյանում` նշելով գրանցման համարը և ամսաթիվը:

5. Հայտի ձևը (ձև թիվ 1, կցվում է), ինչպես նաև սեփականաշնորհման համար մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լրացնում և ստորագրում է`

ա) քաղաքացին.

բ) քաղաքացիների խմբի կողմից լիազորված անձը.

գ) կոլեկտիվի ժողովի կողմից լիազորված անձը` նախաձեռնող խմբի կազմից.

դ) իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ղեկավարը:

«Գ» և «դ» կետերում նշված դեպքերում փաստաթղթերը հաստատվում են ձեռնարկության կնիքով:

6. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

սահմանված կարգով հաստատված հիմնադիր փաստաթղթի պատճենը` գրանցման մասին նշումով.

քաղվածք (ձև թիվ 2, կցվում է) ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) արձանագրությունից (պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի և քաղաքացիների խմբի համար).

ստորագրությունների թերթիկ ժողովի որոշում ընդունած անդամների (փոքր օբյեկտների, քաղաքացիների խմբի համար) կամ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնող խմբի անդամների (ձև թիվ 3, կցվում է):

7. Հայտը պետական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո «Առաջարկվող ձեռնարկության բնութագիր» կամ «Առաջարկվող անավարտ շինարարության օբյեկտի բնութագիր» ձևերը (ձև թիվ 4, ձև թիվ 5, կցվում են) ուղարկվում են հայտում նշված պետական ձեռնարկության տնօրենին կամ անավարտ շինարարության օբյեկտի պատվիրատուին` լրացնելու համար:

8. «Առաջարկվող ձեռնարկության բնութագիր» կամ «Առաջարկվող անավարտ շինարարության օբյեկտի բնութագիր» ձևը 5-օրյա ժամկետում պարտադիր կարգով պետք է լրացվի ձեռնարկության տնօրենի (կամ նրան փոխարինողի), պատվիրատու կազմակերպության ղեկավարի կողմից` հավաստելով այն իր և հաշվապահի ստորագրությամբ ու ձեռնարկության կնիքով:

9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովում` դրանք ստանալուց հետո երկամսյա ժամկետում, իսկ «փոքր» (այդ թվում` անավարտ շինարարության) օբյեկտներինը` մեկամսյա ժամկետում:

10. Որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտոնական գրավոր պատասխանն ուղարկվում է հայտ ներկայացնող անձանց, իսկ տվյալ ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը մտցվում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1993-1994 թթ. ծրագրի մեջ:

 

Ձև N 1

Ներմուծեք նկարագրությունը_11955

 

 

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_11956

 

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_11957

Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_11958

 

Ձև N 5

 

Ներմուծեք նկարագրությունը_11959

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 328
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան