Գլխավոր տեղեկություն
Համար
N 287
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
31.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1993 թվականի N 287

 

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածին համապատասխան, ինչպես նաև ելնելով ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից տարբեր հարկատեսակների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների հաշվարկների կատարման ուղղությամբ վերահսկողական աշխատանքներն արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել հանրապետության տարածքում գրանցված և գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը տեղեկություններ ներկայացնելու հետևյալ կարգը`

ա) հանրապետության տարածքում գրանցված և գործող բանկերը հաշվետու տարվա արդյունքներով մինչև ընթացիկ տարվա փետրվարի 10-ը պարտավոր են տեղեկություններ ներկայացնել սպասարկվող հաճախորդների կողմից ռուբլով և տարադրամով ֆինանսատնտեսական գործառնությունների հաշիվների վերաբերյալ, համաձայն 1 և 2 ձևերի (կցվում են):

բ) ձեռնարկություններում և կազմակերպություններում փաստաթղթային ստուգումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հարցում է արվում համապատասխան բանկային հիմնարկություններին, և վերջիններիս կողմից, համաձայն 3 և 4 ձևերի (կցվում են) կամ այդ ձևերում նշված կոնկրետ տվյալների, 10-օրյա ժամկետում ներկայացվում են տեղեկություններ:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինները պարտավոր են պահպանել բանկերից ստացվող տեղեկությունների գաղտնիությունը:

Տեղեկությունների հրապարակումը կամ այլ ձևով հայտնի դարձնելը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

 

Ձև 1

 

------------------------ բանկի կողմից սպասարկվող հաճախորդների վերաբերյալ տվյալներ

Ձեռն., կազմ.
անվանումը 
Իրավ.
հասցեն 
Տնօրենի
ազգ., անունը,
հայրանունը 
Հաշվ.
հ.հ.
Հաշվ.
հաշվի
մնացորդը
առ 01.01.93 թ.
Փոխատվական վարկային
հաշվի առկայությունը
Ծանոթ.

այո

ոչ

1

2

3

4

5

6

7

8


 

Ձև 2

 

 ------------------------------ բանկի կողմից սպասարկվող և տարադրամով
գործառնություններ կատարող հաճախորդների վերաբերյալ տվյալներ

 

Հաճախորդի
անվանումը
Իրավաբ.
հասցեն
Տնօրենի
ազգանունը,
անունը,
հայրանունը

Տարադրամային
հաշվի համարը

Տարադրամային
հաշվի մնացորդը

առ 01.01.92 թ.

01.01.93 թ.

1

2

3

4

5

6

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_11852

 

 

Ձև 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ, ՎԱՐԿԱՅԻՆ (ՓՈԽԱՏՎԱԿԱՆ), ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ամիսը,
ամսաթիվը
Ձեռն.,
կազմ.,
անվանումը
Հաշ.
հ. հ.
Հաշվ.
հաշվի
շարժը
(հազ. ռ.)
Ն. թ. կանխիկ
ստացված և
վճ.գումարը
(հազ. ռ.)
Վարկ.
(փոխ.)
հ. հ.
Ձեռ.
կազմ.
փոխանց.
գումարը
(հազ. ռ.)
Սահմ.
քանակ.
չեկի
հ. հ.
Փոխ.է
(ձեռ.
կազմ.
անվ.)
Գում.

ստ.

վճ.

ստ.

վճ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12