ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«06» մայիսի 2025 թ. |
N 560-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 19-րդ կետում «նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախորդող 1 տարվա ընթացքում» բառերով,
2) Հրամանի հավելված 2-ով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշում լրացնել նոր՝ 10․0 բաժին՝ հետևյալ բովանդակությամբ․
«10․0 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 22-րդ կետում «նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախորդող 1 տարվա ընթացքում» բառերով,
2) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշում՝ N 2 Ձևում, լրացնել նոր՝ 10․0․ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ․
«10․0 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
»: |
3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ կետի 1-ին ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված՝ հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացին, ինչպես նաև հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթին մասնակցության համար ներկայացված և ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների նկատմամբ։
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ |
2025-05-06
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|