Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2025
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.05.2025
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«06» մայիսի 2025 թ.

N 560-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 582-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 19-րդ կետում «նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախորդող 1 տարվա ընթացքում» բառերով,

2) Հրամանի հավելված 2-ով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշում լրացնել նոր՝ 10․0 բաժին՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«100 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտնում եմ իմ համաձայնությունը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով հարկային կամ մաքսային մարմինների կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ։

»:

 

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 12-ի «Հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 582-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 22-րդ կետում «նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախորդող 1 տարվա ընթացքում» բառերով,

2) բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշում՝ N 2 Ձևում, լրացնել նոր՝ 10․0․ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«100 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտնում եմ իմ համաձայնությունը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով հարկային կամ մաքսային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ։

»:

 

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ կետի 1-ին ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված՝ հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացին, ինչպես նաև հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթին մասնակցության համար ներկայացված և ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների նկատմամբ։

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

2025-05-06

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2025 թվական: