Գլխավոր տեղեկություն
Համար
N 426
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.1992-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1992 թվականի N 426

քաղ. Երևան

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման և մինչև ձեռնարկությունների կազմակերպման իրավական առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը, համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 426 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների համար` արգելվում են արտադրական բնույթի գործունեության բոլոր տեսակները, բացի կոոպերատիվ բնակարանային շինարարությունից:

(1-ին կետն ուժը կորցրել է 18.05.94 թիվ 231 որոշում)

2. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար` արգելվում են գործունեության բոլոր տեսակները, բացի 0,4 կվ բաշխվող ցանցերից էլեկտրաէներգիայի մատակարարման և իրացման հետ կապված ծառայություններից, բժշկական սպասարկումից, կրթական, մշակութային, բարեգործական գործունեության կազմակերպումից, պրոթեզավորման առարկաների պատրաստումից, բորսաների, վիճակախաղերի, հեռուստատեսային ծրագրերի, ցուցահանդեսների և ցուցանմուշների, սպորտային միջոցառումների, գիտական հետազոտությունների կազմակերպումից, հրատարակչական գործունեությունից:

(լրաց. 29.02.96 թիվ 70 որոշում)

(չի տարածվում ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի վրա

23.05.93 թիվ 265 որոշում)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 426
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան