Գլխավոր տեղեկություն
Համար
N 428
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.1990-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.09.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

25 սեպտեմբերի 1990 թվականի N 428

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի «ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» N 825 ՈՐՈՇՈՒՄԸ» N 640 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ, ԳԵՏՏՈՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՊԱՀՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 20-ի N 640 որոշման գործողությունը տարածել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադրական պահման վայրերի բոլոր նախկին անչափահաս կալանավորների վրա:

2. Ֆաշիստների և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադրական պահման վայրերի նախկին անչափահաս կալանավորներին արտոնություններ տրվում են արտոնությունների իրավունքի մասին հատուկ վկայականի հիման վրա:

Մինչև հատուկ վկայականի կիրառումը սույն որոշման մեջ նշված քաղաքացիներին արտոնությունները տրվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 20-ի N 640 որոշման «ա» կետին համապատասխան տրվող վկայականի հիման վրա:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են 1990-1992 թվականներին Վ. Ի. Լենինի անվան Խորհրդային մանկական ֆոնդի միջոցների հաշվին:

4. Համաձայնվել Վ. Ի. Լենինի անվան Խորհրդային մանկական ֆոնդի առաջարկության հետ` ֆաշիստների և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց դաշնակիցների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների, գետտոների և այլ հարկադրական պահման վայրերի նախկին անչափահաս կալանավորների գործերով միջգերատեսչական հասարակական հանձնաժողով կազմելու մասին` նշված կարգի անձանց արտոնությունների իրավունքի վերաբերյալ վիճելի հարցերի քննարկման ժամանակ եզրակացությունների նախապատրաստման նպատակով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 20-ի N 640 որոշման «ա» կետի առաջին պարբերությունը այն մասում, որը վերաբերում է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս կալանավորներին, նրանց ազատման պահին, արտոնություններ տալու համար անհրաժեշտ առավելագույն տարիքին:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ