Գլխավոր տեղեկություն
Համար
N 285
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1992-06.07.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 1992 թվականի N 285

քաղ. Երևան

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՍՏԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակում հաշվառվում են աշխատանքի վարձատրությանն ուղղված բոլոր տեսակի միջոցները (որոնցից կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ), բացառությամբ`

ա) չօգտագործված արձակուրդի դիմաց վճարվող դրամական փոխհատուցման.

բ) աշխատանքից ազատման դեպքում վճարվող նպաստի գումարի.

գ) որպես նյութական օգնություն վճարվող դրամական տարբեր նպաստների գումարների.

դ) փոխհատուցվող գումարների (գործուղման օրապահիկի և օրապահիկի փոխարեն վճարների, աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում բանվոր-ծառայողների առողջությանը հասցված վնասի փոխհատուցման վճարների).

ե) առանձին աշխատողների բնակարանների, կոմունալ ծառայությունների, ջեռուցման, տրանսպորտային երթևեկության վարձի վճարման համար տրված փոխհատուցումների գումարների.

զ) ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վճարվող նպաստների, կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության գծով վճարվող այլ նպաստների գումարների.

է) հատուկ հագուստի, կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, օճառի, կաթի և բուժ-կանխարգելիչ սննդի արժեքի փոխհատուցման գումարների.

ը) հատուկ արշավախմբերում գտնվող աշխատողների համար օրենսդրությամբ նախատեսված անվճար տրվող կոլեկտիվ սննդի օրաբաժնի արժեքի.

թ) ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության միջոցների հաշվին սննդի համար վճարված փոխհատուցման, առողջարանների, կուրորտների և հանգստյան տների ուղեգրերի արժեքի.

ժ) փոխադրման կամ այլ բնակավայրում աշխատանքի անցնելու կապակցությամբ գույքի տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցման վճարների.

ի) համապատասխան բյուջե կամ բարեգործական ֆոնդեր փոխանցված ոչ աշխատանքային օրերին կատարված աշխատանքների վարձատրության գումարի.

լ) հոբելյանական տարեթվերի, ծննդյան օրերի, բարեխիղճ կամ երկարամյա աշխատանքային գործունեության համար աշխատավարձի ֆոնդի հաշվին վճարվող դրամական պարգևների և խրախուսման գումարների.

խ) մրցույթներում, ստուգատեսներում և այլ միջոցառումներում մրցանակային տեղեր գրավելու կապակցությամբ վճարվող դրամական պարգևների.

ծ) գործատուների, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց (անհատ ձեռներեցների), գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից արտադրությունից կտրված ուսման գործուղված ուսանողներին վճարվող կրթաթոշակի գումարների.

կ) երիտասարդ մասնագետներին ուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ գործատուների, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց (անհատ ձեռներեցների), գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հաշվին վճարովի արձակուրդի համար տրվող նպաստների գումարների:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.1995, N 469 06.07.1995, N 285
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան