Գլխավոր տեղեկություն
Համար
N 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.03.1981
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

23 մարտի 1981 թ. N 148

Քաղ. Երևան

 

հիդրոլոգիական արգելոցներ կազմակերպելու մասին

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. «ՍՍՀ միության ու միութենական հանրապետությունների ջրային օրենսդրության հիմունքների» 30-րդ հոդվածին համապատասխան և հանրապետության ջրային ռեսուրսների գիտականորեն հիմնավորված կոմպլեքսային ու ռացիոնալ օգտագործումը և պահպանումն ապահովելու, ինչպես նաև գետերի բնական ռեժիմը պահպանելու նպատակով հանրապետության տերիտորիայում, Արփա և Մարմարիկ գետերի վերին հոսանքներում ստեղծել հիդրոլոգիական արգելոցներ:

2. հիդրոլոգիական արգելոցների տարածություն սահմանել` Արփա գետի ավազանի տերիտորիայի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` ջերմուկ առողջարանը` 180 քառ. կմ և Մարմարիկ գետի ավազանի տերիտորիայի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` Հանքավան գյուղը` 93,5 քառ. կմ: հաստատել նշված հիդրոլոգիական արգելոցների սահմանները, համաձայն հավելվածի, և դրանք համապատասխանորեն անվանել` Ջերմուկի հիդրոլոգիական արգելոց և Հանքավանի հիդրոլոգիական արգելոց:

3. նշված հիդրոլոգիական արգելոցների սահմաններում գետերի էտալոնային ռեժիմը պահպանելու նպատակով արգելել`

գետերի վրա ամբարտակների, ջրարգելակների, ջրամբարների, արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման և չորացման սիստեմների կառուցումը.

գետերից ջրերի արտուղղումը, դրանց հոսքաջրերի տեղափոխումը, գետերի հուների ուղղումը և խորացումը.

գետերից ջուր վերցնելը, ինչպես նաև այդ գետերի հիդրոլոգիական ռեժիմի վրա ազդեցություն գործող ծավալներով ստորերկրյա ջրերի վերցնելը.

գետերի մեջ հանքահորային ջրերի, ինչպես նաև տվյալ ջրային օբյեկտի ավազանի սահմաններից դուրս ջրային աղբյուրներից վերցվող ջրերի լցնումը.

գետերի մեջ չմաքրված կեղտաջրերի և տաքացրած ջրերի լցնումը.

անտառահատումը և ճահիճների չորացումը.

տեղանքի բնույթի փոփոխումը (խոշոր բացահանքերի շինարարություն և այլն), ինչպես նաև այլ միջոցառումների իրականացումը, որոնք կարող են հանգեցնել ջրային օբյեկտների հիդրոլոգիական ռեժիմի ակներև փոփոխության:

4. հիդրոլոգիական արգելոցների տերիտորիայում ջրօգտագործման սահմանված ռեժիմի պահպանման և արգելոցների տերիտորիայի հիդրոլոգիական ուսումնասիրման գծով դիտման հրապարակների, կառուցվածքների ու կայանքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության վրա:

5. սահմանված կարգով հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության Հայկական հանրապետական վարչությանը մշտական օգտագործման համար հանձնել այն հողամասերը, որոնցում տեղավորված են հիդրոլոգիական դիտման կետերը, կայանները, հրապարակները, կառուցվածքները և կայանքները:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

հավելված
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. մարտի 23-ի թիվ 148 որոշման

 

հիդրոլոգիական արգելոցների սահմանների նկարագրությունը

 

Ջերմուկի հիդրոլոգիական արգելոց - գտնվում է ազիզբեկովի շրջանում, ընդհանուր  տարածությունը` 180 քառ. կմ: արգելոցի սահմանը Արփա գետի ջրաբաժան գծով անցնում է` ակունքից մինչև եզրափակման կետը` ջերմուկ առողջարանի հիդրոլոգիական կետը: արգելոցի սահմանագծի երկարությունը 60 կմ է: հյուսիսից և արևելքից արգելոցի սահմանն անցնում է ադրբեջանական ՍՍՀ-ի հետ հանրապետական սահմանագծով:
Հանքավանի հիդրոլոգիական արգելոց - գտնվում է հրազդանի շրջանում, ընդհանուր  տարածությունը` 93,5 քառ. կամ: արգելոցի սահմանը Մարմարիկ գետի ջրաբաժան գծով անցնում է` ակունքից մինչև եզրափակման կետը` Հանքավան գյուղի հիդրոլոգիական կետը: արգելոցի սահմանագծի երկարությունը 40 կմ է:



Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան