Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-237-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.01.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.1005
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջպետական բանկի միջև 1999 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում Միջպետական բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը, բացառությամբ 9-րդ հոդվածի 3-րդ մասի («Ծառայողական պարտականությունների իրագործման ժամանակաշրջանում կատարած գործողությունների նկատմամբ Բանկի և Հայաստանի Հանրապետությունում նրա առանձնացված ստորաբաժանման պաշտոնատար անձանց իմունիտետը պահպանվում է նաև բանկում և նրա առանձնացված ստորաբաժանումում ծառայության ավարտից հետո»):

Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ Հայաստանի Հանրապետության կողմից Միջպետական բանկին տրամադրված անձեռնմխելիությունները չեն ազատում Միջպետական բանկին և նրա պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ գործարքներով քաղաքացիաիրավական պատասխանատվությունից, ինչպես նաև Միջպետական բանկի պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվությունից` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանցագործություն հանդիսացող արարք կատարելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


 4 դեկտեմբերի 2001 թվականի, 
քաղ. Երևան
Ն-237-2