Գլխավոր տեղեկություն
Համար
N 633
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.1991-11.01.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.11.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 1991 թվականի N 633

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները գրանցում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի ներկայացմամբ:

2. Ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում պետությունը պարտավորություն չի ստանձնում:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրում` որպես կադրերի պատրաստման պետական պահանջներին համապատասխանության ճանաչման ակտ:

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին`

ա) երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման կանոնադրությունը.

բ) կատարել գրանցված ոչ պետական բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների հաշվառում:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գրանցման կարգի մասին» N 196 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ