Գլխավոր տեղեկություն
Համար
N 584
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.1991-14.04.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 1991 թվականի N 584

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը և`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող հետևյալ ծառայությունների համար վարձավճարի չափերը`

    տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգման համար - 10 ռուբլի.

    պետհամարանիշի տրման համար - 100 ռուբլի.

    տեխնիկական անձնագրի տրման համար - 20 ռուբլի.

    վարորդական իրավունքի վկայականի տրման համար - 10 ռուբլի.

    վարելու իրավունքի քննության ընդունման համար - 30 ռուբլի.

    օտարերկրյա քաղաքացիներին գրանցելու համար - 20 ռուբլի.

    որսորդական հրազենի համար ձեռքբերման և պահպանման թույլտվության համար - 45 ռուբլի.

    պայթուցիկ նյութերի ձեռքբերման և տեղափոխման թույլտվության համար - 500 ռուբլի.

    կնիք կամ դրոշմ պատրաստելու թույլտվության համար - 100 ռուբլի.

    հիմնարկություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին (բացի իրավապահ մարմիններից) լրատվական կենտրոնի կողմից տրվող տեղեկանքի համար - 10 ռուբլի.

2. Հաշվի առնելով, որ ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճարների գումարները, որպես կանոն, մուծվում են հանրապետական բյուջե, նպատակահարմար համարել այդ ծառայությունների համար վարձավճարների չափերի բարձրացումից ստացված միջոցների մուտքագրումը հանրապետական բյուջե, հետագայում, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնելու համար:

3. Սույն որոշումը ուժի մեջ մտցնել 1991 թ. հոկտեմբերի 15-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ