ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» ապրիլի 2025 թվական ք. Երևան |
N 05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հավելվածի 4-րդ կետի 4.2-րդ ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «I եռամսյակ» բառերը փոխարինել «II եռամսյակ» բառերով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅՐ ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ. 1825-1902. FATHER ARSEN AYDYNIAN» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայկական ավանդական խոհանոց. Հայկական ավանդական խոհանոց թեմային նվիրված «ԹԹՈՒ ԼԱՎԱՇ. SOUR LAVASH» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Արսեն (Վիչեն) Այտընյանի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅՐ ԱՐՍԵՆ ԱՅՏԸՆՅԱՆ. 1825-1902. FATHER ARSEN AYDYNIAN» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Հայկական ավանդական խոհանոց. Հայկական ավանդական խոհանոց թեմային նվիրված «ԹԹՈՒ ԼԱՎԱՇ. SOUR LAVASH» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 05-Ն հրամանի |
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 05-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2025 թվական: