ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՍՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՍՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի քսաներորդ գումարման մարզային սովետի իններորդ նստաշրջանը, 1988 թվականի նոյեմբերի 4-ին քննարկելով և ամփոփելով ՍՍՀՄ սահմանադրության (հիմնական օրենքի) փոփոխությունների ու լրացումների մասին և ՍՍՀՄ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին ՍՍՀՄ օրենքների նախագծերի վերաբերյալ քաղաքացիներից, աշխատավորական կոլեկտիվներից, ուսումնական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից ժողովրդական դեպուտատների գյուղական, ավանային, քաղաքային ու շրջանային սովետների նստաշրջաններից ստացված բազմաթիվ առաջարկությունները, ընդունել է համապատասխան որոշում:
ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների մարզային սովետը դիմել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետ, խնդրելով քննարկել և ՍՍՀՄ Գերագույն սովետ մտցնել ինչպես հիշյալ օրինագծերի առանձին դրույթներին ու հոդվածներին, այնպես էլ ՍՍՀՄ գործող սահմանադրության մյուս հոդվածներին վերաբերող առաջարկությունները:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, քննարկելով այդ խնդրանքը և հաշվի առնելով մարզային սովետից ստացված առաջարկությունների կարևոր նշանակությունը, որոշում է.
Պաշտպանել ՍՍՀՄ սահմանադրության (հիմնական օրենքի) փոփոխությունների և լրացումների մասին և ՍՍՀՄ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին ՍՍՀՄ օրենքների նախագծերի, ինչպես նաև ՍՍՀՄ գործող սահմանադրության մյուս դրույթների ու հոդվածների վերաբերյալ ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի առաջարկությունները և ներկայացնել դրանք ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
Հայկական ՍՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
12 նոյեմբերի 1988 թվականի, նո. 1382-11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|