Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0802-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/7
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության պետական կրթական համակարգի, մասնավորապես դպրոցի գործունեության ձմեռային երկարատև ընդհատումների կործանարար ներգործությունը ուսուցման որակի, մանկավարժական ներուժի, համակարգի ինֆրակառուցվածքի, ինչպես նաև կրթական միջավայրի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, նպատակ ունենալով կասեցնել պետական կրթական համակարգի հետագա փլուզումը և հնարավորություն ստեղծել նրա բարեփոխումների համար, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Անընդունելի համարել հանրապետության դպրոցներում, բուհերում և այլ պետական կրթական հաստատություններում ուսումնական պարապմունքների երկարատև ընդհատումները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) վերականգնել հանրապետության դպրոցների, բուհերի և այլ պետական կրթական հաստատությունների շուրջտարյա բնականոն գործունեությունը.

բ) մինչև ս.թ. հունիսի 1-ը Գերագույն խորհրդին ներկայացնել հանրապետության պետական կրթական համակարգի շուրջտարյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների պլանը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


14 ապրիլի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 298, կետ 4
հ.ն-0802-1