Գլխավոր տեղեկություն
Համար
N ՆԽ-189-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.1991-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.04.15/7(987) Հոդ.157
Ընդունող մարմին
ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
11.04.1991
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.04.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի կառուցվածքը համաձայն հավելված:

2. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի հաստիքների թվաքանակը հաստատել 86 միավորով (առանց Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամների):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին լուծել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի պահպանման և աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցը:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար
Ա. Սահակյան


11 ապրիլի 1991 թվականի,
քաղ. Երևան
N ՆԽ-189-I

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան