ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«16» դեկտեմբերի 2024 թ. |
N 3088-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00012 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N 0002 ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N 22/3 եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. ՈՒժը կորցրած ճանաչել «ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00012 լիցենզիայի թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի N 0002 ներդիրը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարին:
Նախարար`
12/16/2024 |
Դ. Խուդաթյան |