Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2025
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունվարի 2025 թ.

ք. Երևան

N 201-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՈԼԴԵՆ ՎԵՅ ԼՈԳԻՍՏԻԿՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ԳՈԼԴԵՆ ՎԵՅ ԼՈԳԻՍՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիր ստանալու մասին լրամշակված հայտը, կից փաստաթղթերը և առնչվող գրությունները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 29-ի N 2 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԳՈԼԴԵՆ ՎԵՅ ԼՈԳԻՍՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա, սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության ներդիր՝ N 01:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 

1/30/2025

Մ. Հայրապետյան