Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-0902-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.1993-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/14
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին նորմատիվային ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

3. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության դրամը շրջանառության մեջ դնելը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 և 2 հոդվածների դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամական միավորի` ռուբլու վրա:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում.

ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները համապատասխանեցնել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,

դ) սահմանել թանկարժեք մետաղներից և բնական թանկարժեք քարերից պատրաստված իրերը ոսկերչական և կենցաղային այլ իրերի ու այդպիսի իրերի ջարդոնի շարքը դասելու կարգն ու պայմանները,

ե) սահմանել համաշխարհային շուկայում գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերը և իրերը արժութային արժեքների շարքը դասելու կարգն ու պայմանները,

զ) սահմանել ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունից թանկարժեք մետաղների, բնական թանկարժեք քարերի, գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող արվեստի գործերի և իրերի փոխադրման, առաքման և արտահանման կարգը:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` օրենքի հրապարակման պահից երկամսյա ժամկետում.

ա) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանել ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում օտարերկրյա արժութային հասույթների պարտադիր վաճառքի կարգը և չափը,

բ) սահմանել օտարերկրյա արժույթով առուծախի գործարքների կատարման, ինչպես նաև օտարերկրյա արժույթով և դրանով արտահայտված արժեթղթերի շրջանառության կարգը,

գ) սահմանել օտարերկրյա արժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնությունների կատարման կանոնները,

դ) սահմանել ռեզիդենտների կողմից օտարերկրյա բանկերում օտարերկրյա արժույթով հաշիվներ ունենալու դեպքերն ու պայմանները,

ե) սահմանել լիազոր բանկերի կողմից օտարերկրյա արժույթով և Հայաստանի Հանրապետության արժույթով ոչ ռեզիդենտների հաշիվներ բացելու և վարելու կարգը,

զ) եռամսյա ժամկետում սահմանել արժութային գործառնությունների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևերը, այդ թվում` լիազոր բանկերի կողմից, ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները,

է) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը համապատասխանեցնել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ օրենքի հրապարակման պահից.

ա) մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետությունից ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից օտարերկրյա արժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի փոխադրման, առաքման, արտահանման և ներմուծման կարգը,

բ) եռամսյա ժամկետում սահմանել պետական արժութային պահուստների ձևավորման և պահպանման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


19 հուլիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
Արձ. հ. 325 կետ 7
Հ.Ն-0902-1