Basic information
Number
N 1497-Ն
Type
Որոշում
Act type
Base act (09.01.2010-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1546
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.12.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.12.2009
Effective date
09.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1497-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 11-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.

2) 12-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.

3) 13-րդ կետը «գանձված պետական տուրքի գումարների,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի գումարների,» բառերով.

4) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները և օդանավակայան շահագործող կազմակերպությունները յուրաքանչյուր շաբաթվա համար մինչև հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ, այդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնած ուղևորների թվի, այդ թվում` պետական տուրքի արտոնություններից օգտվողների և կանխիկ գանձման անդորրագրերով մեկնողների մասին, յուրաքանչյուր օրվա դրությամբ ըստ առանձին ավիափոխադրողների` համաձայն N 6 ձևի:».

5) N 2 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`

 

………………………………………………………………………………………………………դրամ:».

(թվերով և բառերով)

 

6) N 3 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`

 

……………………………………………………………………………………………………դրամ:».

(թվերով և բառերով)

 

7) N 4 ձևը «գանձված պետական տուրքի,» բառերից հետո լրացնել «պետական բյուջե փաստացի փոխանցված պետական տուրքի,» բառերով, իսկ «գանձվել է պետական տուրք`» տողերից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 «Պետական բյուջե փաստացի փոխանցվել է պետական տուրք`

 

………………………………………………………………………………………………………դրամ:».

(թվերով և բառերով)

 

8) կարգը լրացնել N 6 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1497-Ն որոշման

 

Ձև N 6

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

Ամսաթիվը

Ավիափոխադրողի անվանումը

Ընդամենը մեկնել են

Անդորրագրերով
պետական տուրք վճարած ուղևորների թիվը

Արտոնություն ունեցող
ուղևորների թիվը

         
         
         
         
         

Պատասխանատու անձ

…………………………….…

(ստորագրությունը)

……………………….…

(անունը, ազգանունը)

Կազմակերպության տնօրեն

…………………………….…

(ստորագրությունը)

……………………….…

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

 

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation