Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2025
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.02.2025
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«04» փետրվարի 2025 թ.

N 122-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

2/4/2025

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2025 թվականի

փետրվարի 04-ի N 122-Ն հրամանի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

1. Ֆինանսական հաստատության հարկ վճարողի

հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                        

2. Ֆինանսական հաստատության անվանումը

 

3. Ֆինանսական հաստատության գտնվելու վայրի հասցեն

 

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ տեղեկացվում է, որ 20__ թվականի հարկային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր և վերահսկող անձինք չեն բացահայտվել:

 

Պաշտոնատար անձ

_______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2025 թվական: