ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» փետրվարի 2025 թ. |
N 10-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 72-Ն ԵՎ N 73-Ն, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 33-Ն, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 68-Ն ԵՎ N 79-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 36-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 72-Ն և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» առարկայի ծրագիրը հաստատելու մասին» N 73-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը հաստատելու մասին» N 68-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ և 11-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 79-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2024 թվականի մայիսի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 36-Ն հրամանները։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
2/3/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2025 թվական: