Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.02.2025
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
30.01.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունվարի 2025 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի «Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարտ-Մ-ի մասին» թիվ 177-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» Փարտ-145-ի մասին» թիվ 180-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաստատել Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգերը`

1) Փարտ-Մ (Part-M)` համաձայն N 1 հավելվածի.

2) Փարտ-145 (Part-145)` համաձայն N 2 հավելվածի․

3) Փարտ-66 (Part-66)` համաձայն N 3 հավելվածի.

4) Փարտ-147 (Part-147)` համաձայն N 4 հավելվածի.

5) Փարտ-ՔԱՄՕ (Part-CAMO)` համաձայն N 5 հավելվածի.

6) Փարտ-ԷՄԷԼ/ՔԱՕ (Part-ML/CAO)` համաձայն N 6 հավելվածի:»։

2) Հրամանի NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3) Հրամանը լրացնել նոր՝ NN 3, 4, 5 և 6 հավելվածներով՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի ապրիլի 8-ի «Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66 (PART-66) և «Հաստատված տեխնիկական սպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147 (PART-147) կանոնակարգերը հաստատելու մասին» N 8-Ն հրամանը։

3. Սահմանել, որ մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված գործողության ժամկետում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Նախարար`

 

1/30/2025

Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հունվարի 30-ի

N 06-Ն հրամանի

Annex N 1

of the order N 06-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 30 January 2025

 

 

«Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 1

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-Մ (PART-M)

 

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հունվարի 30-ի

N 06-Ն հրամանի

Annex N 2

of the order N 06-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 30 January 2025

 

«Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 2

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-145 (PART-145)

 

 

Հավելված N 3

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հունվարի 30-ի

N 06-Ն հրամանի

Annex N 3

of the order N 06-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 30 January 2025

 

«Հավելված N 3

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 3

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-66 (PART-66)

 

Հավելված N 4

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հունվարի 30-ի

N 06-Ն հրամանի

Annex N 4

of the order N 06-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 30 January 2025

 

«Հավելված N 4

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 4

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-147 (PART-147)

 

Հավելված N 5

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հունվարի 30-ի

N 06-Ն հրամանի

Annex N 5

of the order N 06-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 30 January 2025

 

«Հավելված N 5

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 5

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-ՔԱՄՕ (PART-CAMO)

 

Հավելված N 6

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի հունվարի 30-ի

N 06-Ն հրամանի

Annex N 6

of the order N 06-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 30 January 2025

 

«Հավելված N 6

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի հունիսի 1-ի

N 10-Ն հրամանի

"Annex N 6

of the order N 10-N of the Minister of

Territorial Administration and

Infrastructure of the Republic of Armenia

dated 01 June 2022

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՓԱՐՏ-ԷՄԷԼ/ՔԱՕ (PART-ML/CAO)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան