ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«22» հունվարի 2025 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1․1․ կետի 41-րդ ենթակետի և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունը անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի պահանջներով.
Հրամայում եմ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Նախարար`
1/22/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 22-ի N 03-Ն հրամանի |
ՄԵԹՈԴԻԿԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան» (այսուհետ՝ Մեթոդիկա) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող ռիսկերի գնահատման և դրանցից բխող վտանգի աստիճանի որոշման կարգը՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը և արդյունավետ գործունեությունը:
2. Ընթացակարգն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի մասնագետների կողմից` գնահատելու համար քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող ռիսկերը, դրանցից բխող վտանգի աստիճանը և միջոցներ ձեռնարկել կանխելու համար ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, ավիացիոն վերգետնյա անձնակազմի, օդանավերի և օբյեկտների պաշտպանությանը քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերից։
2. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
3․ Ընթացակարգը մշակելիս օգտագործվել են հետևյալ իրավական ակտերը.
1) «Ավիացիայի մասին» օրենքը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշումը,
3) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության» (ԻԿԱՕ) «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածը և Doc. 8973 փաստաթուղթը:
3․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Ավիացիոն անվտանգություն - միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:
5. Ավիացիոն հատուկ աշխատանքներ - օդանավերի թռիչք, որի ընթացքում օդանավն օգտագործվում է մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, նկարահանումները, գրաֆիկական լուսանկարահանումները, դիտարկումները, պարեկային, որոնման և փրկարարական աշխատանքները, օդային գովազդը և այլն:
6. Շահագործման մեջ գտնվող օդանավ - կայանատեղիում գտնվող օդանավ, որը գտնվում է այնպիսի հսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել տվյալ օդանավ մուտքի իրավունք չունեցող անձանց:
7. Շահագործման մեջ չգտնվող օդանավ - օդանավ, որը կամ կայանված է օդանավի կայանատեղիում 12 ժամից ավելի ժամկետով կամ չի գտնվում այնպիսի վերահսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել չարտոնված մուտքի հնարավորություն:
8. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք - առևտրային օդային փոխադրումներից կամ թռիչքից բացի կատարվող օդանավերի թռիչք, որը կապված է ավիացիոն հատուկ աշխատանքների իրականացման հետ:
9. Ավիացիոն անձնակազմ - անձինք, որոնք ունեն մասնագիտական պատրաստվածություն, իրականացնում են օդանավերի թռիչքների և օդային փոխադրումների կազմակերպման, ավիացիոն անվտանգության ապահովման և ուղևորների սպասարկման գործունեություն, ավիացիոն աշխատանքների կատարման, օդային տարածքի օգտագործման, օդային երթևեկության սպասարկման գործունեություն ու ներառված են ավիացիոն անձնակազմի ցանկում։
10․ Անօրինական միջամտության գործողությունները – անօրինական գործողություններ կամ այդպիսի գործողություններ կատարելու փորձեր, որոնք վտանգ են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ գործողություններով՝
1) օդանավերի ապօրինի զավթումը.
2) շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացումը.
3) օդանավում կամ օդանավակայաններում պատանդների վերցնումը.
4) օդանավ, օդանավակայանի կամ աերոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ բռնի ներթափանցելը.
5) հանցավոր նպատակների համար նախատեսված զենքի, վտանգավոր սարքի կամ նյութերի տեղադրումն օդանավում կամ օդանավակայանում.
6) շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելը.
7) կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունն օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում։
11. Անվտանգության միջոցառումների վերահսկում - լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:
12. Անվտանգության փորձարկում - լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):
13. Անվտանգության թեսթ - լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:
14. Տեսչական ուսումնասիրություն - լիազոր մարմնի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրում:
15. Ավիացիոն անվտանգության վերահսկողություն - Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:
16. Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում - լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:
17. Բարձր ռիսկայնության բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որը հատուկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա համարվում է քաղաքացիական ավիացիայի համար վտանգ ներկայացնող, կամ որն ունի շեղումներ սահմանված նորմերից կամ կասկած հարուցող բացման հետքեր:
18. Բեռների մշակման տեղամաս - տարածք, ինչպես նաև միջոցներ ու սարքավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, դրանցից են կառամատույցներ, բեռնային պահեստներ կամ պահեստներ, վերգետնյա տրանսպորտային միջոցների կայանման վայրեր և մուտքային ճանապարհներ։
19. Բեռնային գոտի - ամբողջ հողային տարածքը, ինչպես նաև միջոցներն ու սարքավորումները, որոնք նախատեսված են բեռների մշակման համար, ներառյալ՝ կառամատույցները, բեռնային պահեստները ու պահման վայրերը, վերգետնյա տրանսպորտային միջոցների կանգառները, ինչպես նաև դրանց հետ կապված ճանապարհները։
20. Բեռնային պահեստ - շինություն, որով անցնում են բեռներն օդային ու վերգետնյա փոխադրման փուլերում և որտեղ տեղակայված են բեռների մշակման միջոցները կամ որտեղ պահվում են բեռները մինչ դրանց վերգետնյա կամ օդային փոխադրումը։
21. Դիվերսիա - պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը:
22. Ուղեբեռ - ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց իրերը, որոնք, քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ, ձևակերպված են օդանավով փոխադրելու համար:
23. Տարանցիկ ուղևորներ - ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:
24. Տարանցիկ ուղեբեռներ - ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:
25. Տրանսֆեր ուղևորներ - ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:
26. Տրանսֆեր ուղեբեռներ - ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:
27. Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով - ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:
28. Չուղեկցվող ուղեբեռ - ուղեբեռ, որը չի փոխադրվում նույն չվերթով մեկնող ուղևորի հետ:
29. Չճանաչված ուղեբեռ - որևէ ուղեբեռ օդանավակայանում՝ բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:
30. Բորտսնունդ և հարակից նյութեր - սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքավորումներ։
31. Օդանավային պիտույքներ (պարագաներ) - ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ՝ ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ առարկաները՝ օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, տեսա- և ձայնային տեսագրությունները, բարձերն ու վերմակները և այլն:
32. Օդանավ, որը ենթակա չէ շահագործման - օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:
33. Բեռ - ցանկացած գույք` բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:
34․ Փոստ - փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ:
35. Գրանցված գործակալ - լիազոր մարմնի կողմից ճանաչված իր իավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների (այսուհետ՝ բեռներ) նկատմամբ անվտանգության վերահսկողությունը և տվյալ փոխադրման սպասարկումը։
36. Ներօբյեկտային վերահսկողություն - ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:
37. Շահագործող - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:
38. Անվտանգության սահմանափակ գոտի - օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներ:
39. Հատուկ վերահսկելի գոտի - օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:
40. Վերահսկելի գոտի - ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:
41. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի - ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):
42. Ավիացիոն անվտանգության հսկողություն - հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:
43. Օդանավի կայանատեղ - կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:
44. Զննում - ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:
45. Անցագիր - փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:
46. Կառամատույց - ուղևորներին նստեցնելու կամ իջեցնելու, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանի տարածք:
47. Կառամատուցային ուղևորատար տրանսպորտային միջոց - տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր` ուղևորների տեղափոխման համար:
48. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:
49. Անցագրային վերահսկողություն - սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:
50. Ստերիլ գոտի - անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:
51. Վտանգավոր բեռներ - առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը: Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը՝ որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրումը» N18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ. 9284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ. 8973 փաստաթղթով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումն օդանավով արգելվում է:
52. Անվտանգության սահմանափակ գոտիների կրիտիկական մասերը - օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ զննումից հետո մուտք ունեն մեկնող ուղևորները և որտեղով անցնում կամ պահեստավորվում է փոխադրման ենթակա զննված ուղեբեռը:
53. Պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգ - համակարգերի կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ նյութերը` անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:
54. Պայթուցիկ սարքերի հայտնաբերող համակարգ - համակարգեր կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ սարքավորումները և միացություններ, հայտնաբերելով այդպիսի սարքերի կամ միացությունների մեկ կամ ավելի բաղադրիչներ, անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:
55. Անվտանգության աշխատակից օդանավում - օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավում՝ այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:
56. Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն - տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելիության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել այն օգտագործելու քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:
57. Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ - տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար։
58. Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS) - համակարգ, որն ունակ է տարբերակելու հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:
4․ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
59․ Հնարավոր սպառնալիքի բնույթը որոշելու և վտանգի աստիճանը գնահատման մեթոդաբանություն մշակելու համար օգտագործվում է համակարգված և քանակական մոտեցումները, որոնց հիմքում ընկած են երեք հիմնական սկզբունքներ՝ որոշելու, իրագործելու և աջակցելու սկզբունքները:
60. Անվտանգության աստիճանի գնահատման խնդիրը լուծելիս, տեղեկատվությունը, փաստերը և վիճակագրությունը օգտագործվում են քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համապատասխան ստորաբաժանման ռիսկերի գնահատման մասնագետներ հանդիսացող անձինք, որոնք ռիսկերի գնահատման, վտանգի և խոցելիության չափանիշների հաստատման հիմնական կետերն ընտրելու գործընթացում ղեկավարվում են այն գործոններով, որոնք այդ գործընթացում առավել մեծ կարևորություն ունեն:
61․ Ելնելով այն հանգամանքից, թե ինչպես պետք է որոշակի համակարգի/օբյեկտի համար իրականացնել անօրինական միջամտության գործողության ռիսկերի գնահատում և վտանգի աստիճանի որոշում, անհրաժեշտ է հաշվի առնել այն պատճառներն ու պայմանները, որոնց հետ կապված կարող է իրականացվել որոշակի օբյեկտի համար ռիսկերի գնահատում և վտանգի աստիճանի որոշման աստիճանի գործոններն ու գնահատել դրա իրականացման հավանականությունը:
62․ Քաղաքացիական ավիացիայի գործունեությանը սպառնացող վտանգի հիմնական գործոնները կարող են լինել.
1) քաղաքական,
2) կրոնական,
3) մրցակցային,
4) շահ ստանալու նպատակով՝ ներառյալ գումարները,
5) անձնական հաշիվների կառավարումը,
6) հետաքրքրասիրությունը,
7) ալկոհոլի կամ այլ նյութերի, ներառյալ թմրանյութերի ազդեցության տակ կատարված գործողությունները:
63․ Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի իրականացման հիմնական մեթոդները հետևյալ են.
1) օդանավի, օդանավակայանի, ինչպես նաև օդանավակայանային ենթակռուցվածքների և ծառայությունների, օդային երթևեկության կառավարման օբյեկտների և այլ օբյեկտների ոչնչացումը կամ վնասելը,
2) օդանավակայանի, օդանավակայանային ծառայությունների, օդային երթևեկության կառավարման ծառայությունների գործունեությանը միջամտությունը, որը կարող է վտանգել օդանավի անվտանգությանը թռիչքի ընթացքում.
3) ուղեւորների, օդանավակայանի և ավիաընկերության անձնակազմի ֆիզիկական ոչնչացումը կամ նրանց գործունեության համար անհրաժեշտ կենսապայմանների վատթարացումը.
4) ավիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության ոչնչացման կամ նման տեղեկատվությանը հասանելիություն ստանալու փորձերը։
64․ Ռիսկերի գնահատման/վտանգի աստիճանի որոշման և խոցելիության չափանիշների սահմանման գործընթացի իրականացման համար պետք է ռիսկերի գնահատման մեթոդաբանության մեջ օգտագործել «խոցելիության մատրիցա» կոչվող աշխատանքային գործիքը։ Վերջնական արդյունքը ստանալու համար, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված սպառնալիքների մակարդակին համապատասխան անվտանգության միջոցառումների որոշման համար, պետք է համատեղել սույն Մեթոդիկայի N 1 և N 2 ձևերով սահմանված երկու մատրիցաները:
65․ Օդանավակայանի անվտանգության սպառնալիքը գնահատելու համար Ձև N 1–ով սահմանված խոցելիության մատրիցան արտացոլում է այն անձանց կամ խմբերի բնութագրերը, որոնք կարող են իրականացնել սպառնալիքը, Ձև N 2-ով սահմանված խոցելիության մատրիցան՝ արտացոլում է «ավիացիոն անվտանգության սպառնալիքների կատեգորիաները» և դրանց գնահատման ցուցանիշները: Այն կարող է փոփոխվել` գնահատելով օբյեկտի իրական սպառնալիքը, օրինակ, օդանավակայանի կամ օդային երթևեկության սպասարկման ծառայության ավիացիոն անվտանգության մակարդակի գնահատումը (Ձև N 3):
66․ Մարդկանց որոշակի խմբի բնութագրման ընթացքում` Ձև N 1-ով սահմանված «խոցելիության մատրիցայով» գնահատում իրականացնելիս, անհրաժեշտ է ելնել այն ենթադրությունից, որ մարդկանցից բաղկացած «համակարգերի» մեծ մասը կարող են դասակարգվել հետևյալ հինգ հիմնական հատկանիշների, դրանք են`
1) առաջնորդություն/ղեկավարություն,
2) համակարգի էությունը,
3) ենթակառուցվածք,
4) պայմանականությունը,
5) պայքարի մեխանիզմը:
67. «Առաջնորդություն» հասկացությունը բաղկացած է խմբի հիերարխիկ կառուցվածքից, իրավական, քաղաքական ներկայացուցչության առկայությունից և ղեկավարների հեղինակությունից:
68. «Համակարգի էությունը» նկարագրվում է, որպես խմբի փորձերն ու ձգտումները կյանքում իրականացնելու իրենց տեսական նպատակները, մասնավորապես՝ քաղաքական ծրագրերի կամ կրոնական համոզմունքների իրականացման, հետախուզական գործողություններ կատարելու, զենք ձեռք բերելու, ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման և կատարողներին ուսուցանելու միջոցով:
69․ «Ենթակառուցվածքների» բաղադրիչներն են.
1) խմբի բջիջների կամ ստորաբաժանումների չափը և քանակը,
2) կարգավորված հաղորդակցման ցանցը,
3) տրանսպորտային երթուղիների և մատակարարման ուղիների արդյունավետ օգտագործումը,
4) համակիր մարդկանց առկայությունը, ովքեր աջակցում են խմբի գործունեությանը:
70. Խմբի համար ընտրված «պայքարի մեխանիզմը» այն միջոցն (ակտիվ գործողություններ) է, որը խմբի կողմից իրենց նպատակներին հասնելու համար: Նման գործողություններին մասնակցող խմբի անդամներն են մարտիկները, ահաբեկիչները, ինքնասպան ահաբեկիչները, պայթուցիկ սարքեր պատրաստող «մասնագետները»:
5. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ
71. Ձև N 1-ով սահմանված «Խոցելիության մատրիցան» հիմնված է վտանգի վեց կատեգորիաների վրա: Այս մատրիցան կարող է ընդլայնվել նաև այլ լրացուցիչ գործոնների շնորհիվ:
72․ Վտանգի կատեգորիաները ներառում են հետեւյալ գործոնները.
1) խմբի առկայությունը, որը կարող է իրականացնել անօրինական միջամտության ակտը,
2) նախկինում քաղաքացիական ավիացիայի դեմ իրականացվող գործողությունների մասին տվյալները,
3) ներքին հակամարտությունների առկայությունը,
4) տնտեսության ճգնաժամային իրավիճակը,
5) թռիչքների ընդհանուր քանակը,
6) բարձր ռիսկային թռիչքները:
Այս հիմնական կետերը պետք է ընդունել որպես հիմք՝ տարածաշրջանային մակարդակով սպառնալիքները գնահատելու համար։
73․ Սպառնալիքի կատեգորիաների գնահատումների ամփոփումից հետո (Ձև N 2), թիրախային սպառնալիքի կանխատեսման համար կիրառվում է քանակական մեթոդը, որի համար կատարվում է վերլուծություն: Եթե սպառնալիքների գումարը համեմատենք խմբի հատկանիշների ընդհանուր արժեքի հետ, ապա մենք կստանանք արդյունք, որը կարող է ուղղակիորեն վերաբերվել համապատասխան անվտանգության միջոցների ծավալներին, որոնք հասանելի կլինեն գնահատված ռիսկի գործոնով:
74․ Վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է.
1) նշել գնահատման չափանիշները.
2) լրացնել բոլոր սյունակները ըստ գնահատված ցուցանիշների.
3) յուրաքանչյուր սյունակի համար ցուցանիշների տվյալները և առաջնահերթ միջոցառումները կազմել այնպես, որ բարձր գնահատման ցուցանիշը համապատասխանի ավելի բարձր աստիճանի սպառնալիքին և խոցելիությանը:
75․ Ցանկացած սպառնալիքի գնահատումը պետք է ուղեկցվի արդյունքների մանրամասն բացատրությամբ: Ուղևորների, անձնակազմի անդամների, ավիացիոն վերգետնյա անձնակազմի անդամների բացատրությունները հիմք են հանդիսանում օդանավերի, օդանավակայանի, օբյեկտների պաշտպանության, անվտանգության ապահովման և անօրինական միջամտության ակտերի դեմ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերջնական ծրագրի մշակման համար:
6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԱՍՏԻՃԱՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
76. Քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովմանն ուղղված պլանները և միջոցառումները ները կարող են ընդունվել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հիմունքներով՝ կախված սպառնալիքի մասին ստացված տեղեկատվությունից, ինչպես նաև օդանավակայանից, օբյեկտից կամ օդանավից:
77․ Անվտանգության մակարդակին համապատասխան անվտանգության պլանի ներդրումն իրականացվում է հետեւյալ հաջորդականությամբ.
1) իրականացվում է սպառնալիքի գնահատում, վերլուծվում է օդանավակայանի կամ օդանավ շահագործողի համար սպառնալիքի բնույթն ու աստիճանը, հիմք ընդունելովնվելով կատարված սպառնալիքի գնահատման արդյունքները,
2) սահմանվում է սպառնալիքի բարձր աստիճանի գոյության տևողությունը,
3) ծանոթանում են այն օբյեկտների գտնվելու վայրին և շահագործման կարգին, որը կարող է ենթարկվել անօրինական միջամտության գործողությունների,
4) իրականացնում է ավիացիոն անվտանգության անձնակազմի և համապատասխան սարքավորումների հաշվառում,
5) վերլուծվում են օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները,
6) սահմանվում են թռիչքների և ուղեւորների քանակը, ինչպես նաև ուղեբեռի և բեռի ծավալները, որոնց նկատմամբ պահանջում են անվտանգության վերահսկողության լրացուցիչ ընթացակարգեր իրականացնել:
78․Oդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է մշակվի տնօրինության կողմից՝ հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող վտանգի աստիճանը:
79․ Քաղաքացիական ավիացիայի անվտանգության սպառնալիքի մակարդակի գնահատման չափանիշները հետևյալն են․
Ձև N 1
Խոցելիության Աղյուսակ.
1. Պարունակում է տիպային չափանիշներ և համակարգի հատկանիշների գնահատված սահմանումներ․
1) խմբի առանձնահատկությունների վերաբերյալ տվյալներ,
2) նշաններ չափանիշների գնահատման համար,
3) միավորներ,
4) արդյոք ղեկավարող խումբն ունի ավագ ղեկավարություն:
Յուրաքանչյուր «Այո» պատասխանը համապատասխանում է՝ 1 միավորին, յուրաքանչյուր «Ոչ» կամ «Անհայտ» պատասխան համապատասխանում է՝ 0-ին:
2. Շարժառիթներ․
1) խմբային համակարգերն ունեն շարժառիթներ կամ հիմքեր,
2) կամ խմբավորումը հայտարարում է իր դրդապատճառները,
3) խումբը կարող է ակտիվ գործողություններ վարել։
Յուրաքանչյուր «Այո» պատասխանը համապատասխանում է 1 միավորին, յուրաքանչյուր «Ոչ» կամ «Անհայտ» պատասխան համապատասխանում է՝ 0-ին:
3. Կառուցվածք․
1) խումբն ունի հստակ սահմանված կառուցվածք,
2) ինչպիսի ընդգրկում ունի այդ կառուցվածքը,
3) կառուցվածքն արդյունավետ է թե ոչ։
Յուրաքանչյուր «Այո» պատասխանը համապատասխանում է 1 միավորին, յուրաքանչյուր «Ոչ» կամ «Անհայտ» պատասխան համապատասխանում է՝ 0-ին:
4. Աջակիցներ.
1) խումբն ստանում է արդյոք աջակցություն տեղական կան օտարերկրյա աղբյուրներից,
2) տեղական բնակչության մեջ ունեն կողմնակիցներ,
3) խմբի անդամները հավատարիմ են առաջնորդի գաղափարներին,
Յուրաքանչյուր «Այո» պատասխանը համապատասխանում է 1 միավորին, յուրաքանչյուր «Ոչ» կամ «Անհայտ» պատասխան համապատասխանում է՝ 0-ին:
5. Մեխանիզմներ.
1) կատարվում է նոր անդամների հավաքագրում,
2) իրականացվում է խմբի անդամների մարտական ուսուցում,
3) խումբ անցկացրել է մարզումներ:
Յուրաքանչյուր «Այո» պատասխանը համապատասխանում է 1 միավորին, յուրաքանչյուր «Ոչ» կամ «Անհայտ» պատասխան համապատասխանում է՝ 0-ին: Հարցերի քանակը, անհրաժեշտության դեպքում, կարող է ավելացվել:
Եթե միավորների հանրագումարը 11-ից 15 է՝ ապա առկա է խմբի կողմից անօրինական միջամտության ակտի իրականացման մեծ հավանականությանը, եթե կետերի հանրագումարը 6-ից 10 է՝ հավանականությունը միջին է, իսկ եթեթ 0-ից 5՝ հավանականությունը փոքր է:
Ձև N 2
Խոցելիության աղյուսակ.
1. Քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար սպառնալիքի մակարդակի գնահատման չափանիշներ․
1) ավիացիոն անվտանգության վտանգի կատեգորիաներ
ա. ավիաընկերություն կամ օդանավակայան,
բ. խմբերի առկայությունը,
գ. խմբերի տվյալները,
դ․ տվյալներ խմբերի նախկին գործողությունների մասին,
ե. ներքին հակամարտություններ խմբերում,
զ. տնտեսական խնդիրներ,
է. թռիչքների քանակը,
ը. ռիսկային թռիչքները
Ընդհանուր միավորներ - ։
Ձև N 3
Քաղաքացիական ավիացիայի անվտանգության սպառնալիքի մակարդակի գնահատման չափանիշներ, վտանգի կատեգորիաներ, հրահանգներ․
1. Վտանգի կատեգորիան սահմանվում և գնահատվում է անվտանգության խոցելիության մատրիցայի/աղյուսակի համար.
1) խմբի առկայությունը,
2) արդյոք խումբը կարող է կատարել անօրինական միջամտության ակտեր։
Յուրաքանչյուր «Այո» պատասխանը համապատասխանում է 1 միավորին, յուրաքանչյուր «Ոչ» կամ «Անհայտ» պատասխան համապատասխանում է՝ 0-ին:
2. Ցուցանիշները.
Տեղեկություններ նախկինում կատարված հարձակումների մասին, որոնք կարող են լինել բռնության տարբեր ձևերի կիրառմամբ, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձնել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված այնպիսի գործողություններին, ինչպիսիք են օդանավի դեմ ուղղված ահաբեկչական ակտերը, օդանավակայանում պայթյունները և օդանավակայանի վրա այլ զինված հարձակումները:
Հաճախ – 2, երբեմն – 1, ոչ մեկը – 0։
3. Ներքին հակամարտություններ․
Անհանգստացնող ներքին իրավիճակներ, ինչպիսիք են ընթացիկ կամ անմիջական քաղաքացիական պատերազմը կամ այլ քաղաքացիական անկարգությունները:
Լուրջ – 2, Փոքր – 1, Ոչ- 0:
4. Տնտեսական խնդիրները․
Տնտեսական ճգնաժամ, որը կարող է հանգեցնել ֆինանսավորման զգալի կրճատմանը և դրանով ազդել ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի ու միջոցների պահպանման ունակության վրա:
Լուրջ – 2, Փոքր – 1, Ոչ – 0։
5. Թռիչքների քանակը․
Օդային երթեւեկության գնահատման ցուցանիշները (որքան մեծ է թռիչքների քանակը և հատկապես ուղևորների, այնքան մեծ է անօրինական միջամտության ակտերի հավանականությունը):
Շաբաթական ավելի քան 50 չվերթ՝ 3, 20-49 չվերթներ՝ 2, 1-19 չվերթներ` 1։
6. Բարձր ռիսկային թռիչքներ.
Ավիաընկերության գործունեության կամ թռիչքների գնահատված ցուցանիշները, որոնք կարող են դիտվել որպես խոցելի, անօրինական միջամտության գործողությունների համար: Բարձր ռիսկային ավիաընկերությունները և չվերթները ներառում են, օրինակ, նախկինում հարձակման ենթարկվածները, մեկ ուղեւորային թռիչքները կամ սեզոնային թռիչքները, զբոսանքների նպատակով կամ ընդմիջումներով թռիչքները, ինչպիսիք են միջազգային սպորտային մրցույթներում կատարվող թռիչքները կամ ուխտավորների թռիչքները:
Կատարվել է - 1, Ոչ -0։
7. հրահանգներ․
1) սպառնալիքի գնահատումը ներկայացնում է ընթացակարգերի շարք, որոնց միջոցով իրականացվում է վտանգի մասին համակարգված տվյալների վրա հիմնված սպառնալիքի գործոնների գնահատում և յուրաքանչյուրի համար վտանգի աստիճանը որոշվում է հաջորդի գնահատումը ներառելով․
ա․ սպառնալիքի լրջության աստիճանի որոշման չափանիշներին համաձայն՝ լրջության աստիճանը,
բ․ սպառնալիքի հավանականության որոշման չափանիշներին համապատասխան՝ հավանականությունը,
գ․ սպառնալիքի որոշման չափանիշներին համապատասխան՝ սպառնալիքի գործոնները:
2) Ստորև թվարկվում են․
ա․ Սպառնալիքի լրջության աստիճանը․
Կոդ |
Լրջության աստիճանը |
Չափանիշները | |
1 |
Բավականին ցածր |
Անձանց վնաս հասցնելը |
Թեթև մարմնական վնասվածքներ |
Ունեցվածքին վնաս հասցնելը |
Ոչ զգալի կորուստ | ||
2 |
Ցածր |
Անձանց վնաս հասցնելը |
Մարմնական վնասվածքներ, Որոնց բուժման համար պահանջվում է 4 շաբաթից ոչ պակաս ժամանակահատված |
Ունեցվածքին վնաս հասցնելը |
Ոչ զգալի կորուստ կամ կամ վնաս | ||
3 |
Չափավոր |
Անձանց վնաս հասցնելը |
Մարմնական վնասվածքներ, որոնց բուժման համար պահանջվում է 4 կամ ավելի շաբաթ |
Ունեցվածքին վնաս հասցնելը |
Չափավոր կորուստ կամ վնասվածքներ | ||
4 |
Բարձր |
Անձանց վնաս հասցնելը |
Մարմնական լուրջ վնասվածքներ |
Ունեցվածքին վնաս հասցնելը |
Բարձրաստիճան կորուստ կամ վնասվածքներ | ||
5 |
Բավականին բարձր |
Անձանց վնաս հասցնելը |
Մահացու ելք |
Ունեցվածքին վնաս հասցնելը |
Բավականին մեծ կորուստ կամ վնասվածքներ |
բ․ Սպառնալիքի հավանականության աստիճանը․
Կոդ |
Հավանականության աստիճանը |
Չափանիշները |
1 |
Բավականին ցածր |
Քիչ հավանական է, որ կիրականանա 5 տարվա ընթացքում |
2 |
Ցածր |
Հավանական է, որ կիրականանա 5 տարվա ընթացքում |
3 |
Չափավոր |
Հավանական է, որ կիրականանա 1 տարվա ընթացքում |
4 |
Բարձր |
Հավանական է, որ կիրականանա 1 ամսվա ընթացքում |
5 |
Բավականին բարձր |
Հավանական է, որ կիրականանա 1 շաբաթվա ընթացքում |
գ․ Սպառնալիքի գնահատումը․
Հավանականության աստիճանը |
Լրջության աստիճանը |
||||
Բավականին ցածր 1 |
Ցածր 2 |
Չափավոր 3 |
Բարձր 4 |
Բավականին բարձր 5 | |
Բավականին բարձր 5 |
Չափավոր (5) |
Բարձր (10) |
Բարձր (15) |
Բավականին բարձր (20) |
Բավականին բարձր (25) |
Բարձր 4 |
Չափավոր (4) |
Չափավոր (8) |
Բարձր (12) |
Բավականին բարձր (16) |
Բավականին բարձր (20) |
Չափավոր 3 |
Ցածր (3) |
Չափավոր (6) |
Բարձր (9) |
Բարձր (12) |
Բարձր (15) |
Ցածր |
Ցածր |
Չափավոր |
Չափավոր |
Չափավոր |
Բարձր |
2 |
(2) |
(4) |
(6) |
(8) |
(10) |
Բավականին ցածր 1 |
Ցածր (1) |
Ցածր (2) |
Ցածր (3) |
Չափավոր (4) |
Չափավոր (5) |
3) Սպառնալիքի գնահատման նպատակով՝ գնահատման գործընթացի իրականացման ընթացքում դիտարկվում են հետևյալ տարրերը.
ա. մարդու սխալից բխող սպառնալիքը (զննումն իրականացնող աշխատակիցը, պահապանության աշխատակիցները, օդանավակայանի վարձակալները, օդաչուները և այլն)
բ. արտաքին գործոններից բխող սպառնալիքը (տրանսպորտային միջոցներ, օդանավեր, անվտանգության ապահովման համար սարքավորումը և այլն)․
գ. անձանց վնաս հասցնելու հավանականությունը․
դ. ունեցվածքին վնաս հասցնելու հավանականությունը.
ե. անվտանգության վիճակից և այլ պայմաններից բխող սպառնալիքը:
4) Ավիացիոն անվտանգության ստորաբաժանումների ղեկավարները կարող են կազմակերպել և իրականացնել իրականացնել վտանգի գնահատումը և ընդունեն որոշումներ՝ սպառնալիքի գնահատման չափանիշներին համապատասխան:
5) Որոշումների ընդունումը և հակամիջոցներ.
ա. որոշումների ընդունումը ներկայացնում է ռազմավարության մշակման ընթացակարգ, ուղղված վտանգի գնահատման արդյունքների կիրառմանը, սպառնալիքի հետ կապված վտանգի նվազեցմանը կամ վերացմանը․
բ. որոշման չափանիշներին համապատասխան, պետք է ընդունել նաև որոշումներ՝ վտանգի գործոնների ընդունելիության և ռազմավարության իրականացման մասին․
Ռիսկի վերաբերյալ որոշման ընդունման չափանիշները | |||
Ռիսկի մակարդակը |
Ռիսկի ընդունելիության չափանիշները |
Ղեկավարության համար չափանիշները | |
16-25 |
Բավականին բարձր |
Անընդունելի |
Պետք է վերացված կամ նվազեցված լինի չափավոր ռիսկի մակարդակից ավելի քիչ |
9-15 |
Բարձր |
Պետք է վերացված կամ նվազեցված լինի չափավոր ռիսկի մակարդակից ավելի քիչ | |
4-8 |
Չափավոր |
Ընդունելի |
Ընդունելի է, սակայն պահանջվում են հետագա գործողությունները կամ մշտադիտարկումը |
1-3 |
Ցածր |
Հետագա գործողություններ չեն պահանջվում |
6) Հակազդման միջոցառումների իրականացման պլանի մշակման ժամանակ յուրաքանչյուր ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավար պետք է ճշտի հետևյալ տվյալները.
ա. իրադարձության պատճառը, վայրը և ժամանակը,
բ. իրադարձության վերացման համապատասխան մեթոդը կամ պատճառի ու հետևանքների նվազեցման պլանը (ներառելով գործողությունների կարգը, հակազդման միջոցառումները և կատարման ժամանակացույցը),
գ. հակազդման միջոցառումների գործնական իրականացումը (սպասվող առավելությունները, ծախսերը, ռեսուրսների առկայությունը և այլն),
դ. հակազդման միջոցառումների իրականացումից հետո վտանգի աստիճանը,
ե. իրադարձությունից հետո հակամիջոցները:
7) Յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի հակամիջոցներ և կիրառի մշակված պլանը:
8) Ավիացիոն անվտանգության ստորաբաժանման ղեկավարը պետք է ղեկավարի հակամիջոցների իրականացման գործողությունները և անհրաժեշտության դեպքում տրամադրի խորհրդատվություն, առաջարկություններ, ներկայացնի միջնորդություն, կազմակերպի վերապատրաստումներ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|