ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՏՈՆԱԿԱՆ, ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով հայ ժողովրդի ազգային պետականության հաստատման համար Հայաստանի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքների բացառիկ նշանակությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հետայսու սեպտեմբերի 21-ը համարել տոնական, ոչ աշխատանքային օր:
2. Սեպտեմբերի 21-ի տոնական օրվա անվանումը ճշտել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերջնական ընդունման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|