Գլխավոր տեղեկություն
Համար
N 5470-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«08» հոկտեմբեր 2024 թ.

N 5470-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԲՕ-003462 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԿԱՏԵՐԻՆԱ ՊԱՐԽՈՄԵՆԿՈՅԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 30-ի կասեցման միջնորդագիրը, ըստ որի, 2024 թվականի ապրիլի 3-ի զննման հրամանի հիման վրա՝ ՀՀ, քաղաք Երևան, Մաշտոցի 33/1 հասցեում գործող «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ` Ընկերություն) իրականացվել է զննում, որի արդյունքում պարզ է դարձել, որ Ընկերությանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի մայիսի 04-ին տրվել է թիվ Կ-ԲՕ-003462 արտահիվանդանոցային՝ կոսմետոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա, որի շրջանակում Ընկերության տնօրեն և կոսմետոլոգի հաստիքը զբաղեցնող (հիմք՝ աշխատանքային պայմանագիր) Կատերինա Պարխոմենկոն չունենալով բժշկական պատշաճ կրթություն (կեղծ դիպլոմ) որպես արհեստ զբաղվում է բժշկությամբ՝ իրականացնում է կոսմետոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում (լազերային լիպոռեդուկցիա, բոտոքս, ֆիլլերների ներարկում և այլ միջամտություններ), որով խախտվել է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված N 12-ի 1.37-րդ կետի (ավագ բուժաշխատողի կադրային հագեցվածության) պահանջը։

Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի մայիսի 06-ին Ընկերությանը տրվել է Կարգադրագիր՝ բացահայտված խախտումները վերացնելու նպատակով։

Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի հունիսի 14-ին հարուցվել է վարչական վարույթ՝ Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով։

Վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրվել է ինստագրամյան կայքէջում տեղադրված գովազդային նյութերը, որի ժամանակ պարզվել է, որ Ընկերության տնօրեն Կատերինա Պարխոմենկոյի կողմից մինչ օրս իրականացվում է կոսմետոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում (հիմք՝ ինստագրամյան dr.katerina.p կայքէջ):

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Ընկերությունը Առողջապահության նախարարություն է ներկայացրել լիցենզավորված գործունեության իրականացման համար կադրային փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետի պահանջներին, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով սահմանված պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (ք. Երևան, Կենտրոն Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 1 տարածք հասցեում) Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի մայիսի 4-ին տրված N Կ-ԲՕ-003462 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործողությունը` այդ թվում աշխատակից Կատերինա Պարխոմենկոյի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան