«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. |
N 191-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի N 191-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը ___________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
Սույն հայտարարությունը ներկայացնում եմ __ ______________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:
Սույնով հայտարարում եմ, որ՝ 1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը. 2) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ապահովագրական գործակալ, ապահովագրական բրոկեր, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, նոտար, աուդիտորական կազմակերպություն, փաստաբանական ծառայություն մատուցող. 3) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1395-Ն) 4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ. 5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն չեմ համարվում այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին փոխկապակցված անձ կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին ներկայացրել են գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել. 6) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել (գերազանցում) ԱԱՀ-ի շեմը: Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը: |
Պաշտոնատար անձ |
_________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |