Գլխավոր տեղեկություն
Համար
N 7202-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» դեկտեմբեր 2024 թ.

N 7202-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ՍԵՎ ՓԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացման

2) ՄԵԴԼԱՅՆ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) «ՖԱՄԻԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) ՍՈՒՍԱՆՆԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐԻԵ ԿՈՒՓԵՐՍԹՈՔԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

6) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

7) «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ՍԱՆԻՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ԱԼՖԱ ԲԵՏԱ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12)«ԿԱՐԴԻՈՄԵԴ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

14) ՍԵՎԱԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

15) ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

16) ԱՆՆԱ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

17) ԱՐԱՄ ԶՈՀՐԱԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

18) ՌՈՒԲԵՆ ՃԱՂԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

19) ԴԱՎԻԹ ԵՓՐԵՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

21) ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

22) ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏԻՔՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

23) ՌԱՖԱՅԵԼ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ