Գլխավոր տեղեկություն
Համար
N 2872-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.11.2024
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«27» նոյեմբերի 2024 թ.
ք. Երևան

N 2872-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00070 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի N 2433 որոշումը և «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրած դիմումը՝

 

Հրամայում եմ

 

1. Գտնվելու վայրի հասցեի փոփոխման հիմքով պայմանավորված՝ «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00070 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նալբանդյան փ., 24-1» բառերը փոխարինել «ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Վանաձոր, Մ. Նալբանդյան փողոց, 24/9» բառերով:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԱՎՏՈ ՏԵԽ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալի պաշտոնակատարին:

 

Նախարար`

 

11/27/2024

Դ. Խուդաթյան