Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» նոյեմբեր 2024 թ.

N 354-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԵՆԴ ԱՌԱՆՑ ՕՋԱԽԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1․ Հաստատել տենդ առանց օջախի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

18.11.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

«18» նոյեմբեր 2024 թվականի

N 354-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՏԵՆԴ ԱՌԱՆՑ ՕՋԱԽԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

R50

Տենդ առանց օջախ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ < 2 ամս

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Սուր

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության)

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային)

անհետաձգելի, պլանային

7)

 Կիրառման շրջանակը

Մանկաբույժներ, մանկական նյարդաբաններ, ռեանիմատոլոգներ

8)

Գանգատներ

Տենդ

9)

Անամնեզ

Գանգատների տևողություն,

Պատվաստումների ստատուս,

Համաճարակաբանական անամնեզ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մենինգեալ նշանների առկայություն,

Զննումով տենդի օջախի հայտնաբերում,

Ընդհանուր վիճակի գնահատում:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

-

1

2)

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

-

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 

1)

Արյան ընդհանուր քննություն

2

-

Լեյկոցիտոզ ձախ թեքումով, Նորմալ

2)

Արյան միկրոսկոպիկ քննություն

1

-

 

3)

C ռեակտիվ սպիտակուց

1-2

 2-3

Նորմալ/բարձր

4)

Լյարդի ֆունկցիոնալ թեստեր

0-1

0-1

Նորմալ/բարձր

5)

Կրեատինին

0-1

1-2

Նորմալ/բարձր

6)

Լակտատ

0-1

1-2

Նորմալ/բարձր

7)

Էլեկտրոլիտների որոշում

0

2

Բարձր/ցածր/նորմալ

8)

Պրոկալցիտոնին

 

1

Նորմալ/բարձր

9)

Արյան ցանքս

0

1

Մանրէի աճ կա կամ ոչ

10)

Մեզի ընդհանուր քննություն, միկրոսկոպիա

1

1

Շեղումներ կան/ոչ

11)

Մեզի ցանքս

1

1

Մանրէի աճ կա կամ ոչ

12)

Ողնուղեղային հեղուկի միկրոսկոպիա

1

1

 

13)

Ողնուղեղային հեղուկի սպեցիֆիկ մանրէների հետազոտում

-

2-3

Դրական/բացասական/տիտր

14)

Կղանքի պոլիմերազային շղթայական ռեակցիա

1

1

 

Գործիքային հետազոտություններ

15)

Կրծքավանդակի ռենտգեն

1

1

Նկարագրություն

16)

Ուլտրաձայնային հետազոտություն

1

1-2

Նկարագրություն

17)

Էխոսրտագրություն

1

1-2

Նկարագրություն

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճա-խականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում)դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում)դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

սրվակ

2-4

50-200 մգ/կգ

10 – 14

 10 – 14

2)

Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

սրվակ

3-4

50-100 մգ/կգ

 7 – 14

 7 – 14

3)

Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ

Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ

սրվակ

2-4

40-60 մգ/կգ

 7 – 14

 7 – 14

4)

Ացիկլովիր 200մգ,400մգ

Ացիկլովիր 200մգ,400մգ

Դեղահատեր

3

20 մգ/կգ

 7 – 21

 7 – 21

5)

Մետրոնիդազոլ 250մգ

Մետրոնիդազոլ 250մգ

դեղահատեր

3

30մգ/կգ

 7 – 10

 7 – 10

6)

Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ, 600մգ

Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ, 600մգ

դեղապատիճներ

3

40մգ/կգ

 7 – 14

 7 – 14

7)

Տոբրամիցին լուծույթի ինհալյացիայի համար 3մգ/մլ

Տոբրամիցին լուծույթի ինգալյացիայի համար 3մգ/մլ

շշիկ

1

7.5մգ/կգ

 7 – 10

 7 – 10

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

 1)

Գոտկային պունկցիա

-

1-2

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_23853

 

Տարիքը

Լավ տեսքով և առանց ԳՊ պլեոցիտոզի

Տոքսիկ տեսքով կամ ԳՊ պլեոցիտոզով

0-21 օրական

Ամպիցիլին +

Ցեֆոտաքսիմ +

Ացիկլովիր

Վանկոմիցին +

Ցեֆոտաքսիմ +

Ացիկլովիր

22-28 օրական

ոչ նորմալ մեզի անալիզ և բմ

ամպիցիլին +

ցեֆոտաքսիմ

վանկոմիցին +

ցեֆոտաքսիմ

29-60 օրական

ոչ նորմալ բմ, նորմալ մեզի անալիզ

ցեֆտրիաքսոն

ոչ նորմալ մեզի անալիզ

ցեֆտրիաքսոն +

ամպիցիլին

վանկոմիցին +

ցեֆտրիաքսոն

 

բուժական դեղաչափեր

 

Ամպիցիլին

≤ 7 օրական 100 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 8 ժամը մեկ

> 7 - 28 օրական 75 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 6 ժամը մեկ

> 28 օրական 75 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 6 ժամը մեկ

> 28 օրական (ՄԻ, առանց ԳՊ) 50 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 6 ժամը մեկ

Ցեֆոտաքսիմ

≤ 7 օրական 50 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 12 ժամը մեկ > 7 օրական 50 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 8 ժամը մեկ >1 ամսական: 75 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 6 ժամը մեկ

Ացիկլովիր

20 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 8 ժամը մեկ

Ցեֆտրիաքսոն

> 28 օրական 75 մգ/կգ/դեղաչափը սկզբնական, ապա 50 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 12 ժամը մեկ

Վանկոմիցին

Հետծննդյան < 7 օրական՝

< 1000 գ 15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 24 ժամը մեկ

1000-2000 գ 15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 18 ժամը մեկ

> 2000 գ 15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 12 ժամը մեկ

Հետծննդյան ≥ 7 – 28 օրական՝

< 1000 գ 15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 18 ժամը մեկ

1000-2000 գ 15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 12 ժամը մեկ

> 2000 գ 15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 8 ժամը մեկ

Հետծննդյան > 28 օրական՝

15 մգ/կգ/դեղաչափը, յուրաքանչյուր 6 ժամը մեկ

Տարիք

Պաթոգեններ

Հ/բ

Բոլոր տարիքային խմբեր

Տոքսիկ/վատ տեսքով երեխա կամ մենինգիտ

- ԳՊ պլեոցիտոզ

- ԳՊ Գրամ դրական մանրէներ

Գրամ բացասական մանրէների դեպքում՝ ինֆեկցիոնիստի կոնսուլտացիա

Վանկոմիցին

Ծածկում է ցեֆալոսպորին-կայուն մանրէները, Մետիցիլին կայուն ոսկեգույն Ստաֆիլոկոկ (MRSA) և ցեֆտրիքսոն-կայուն ստրեպտակոկերը (Streptococcus pneumonia, meningitis)

Նշում՝

Վանկոմիցինը և Ցեֆտրիաքսոնը պետք է կիրառել համատեղ, ցեֆտրիաքսոն-կայուն S. pneumoniae մենինգիտների դեպքում

Ցեֆոտաքսիմ (0-28 օրական)

Ցեֆտրիաքսոնը չի կիրառվում այս տարիքային խմբում, քանի որ՝

Բարձրացնում է kernicterus (կեռնիկտերուս) առաջացման ռիսկը՝ բիլիռուբինի ալբումինի հաշվին ավելացման պատճառով

Մեծացնում է հեմոլիզի ռիսկը, երբ կիրառվում է կալցիում պարունակող լուծույթների հետ 48 ժամվա ընթացքում

Ցեֆոտաքսիմը փոխարինում է ցեֆտրիաքսոնին և ծածկում է՝

Enterobacterales (էնտերոբակտերիաներ), ներառյալ՝ E. coli (Աղիքային ցուպիկ), H. influenzae(Հեմոֆիլիուս ինֆլյուենզա)

Գրամ դրական մանրէները՝ ներառյալ Բ խմբի ստրեպտոկոկեր, S. pneumoniae (Ստրեպտակոկուս պնեվմոնիե)

Մետիցիլին զգայուն ոսկեգույն ստաֆիլակոկը (MSSA)

Ցեֆտրիաքսոն (29-60 օրական)

Ծածկում է Բ խմբի ստրեպտոկոկեր` S. pneumoniae, Enterobacterales (էնտերոբակտերիաներ), ներառյալ՝ E. coli (Աղիքային ցուպիկ), H. influenzae(Հեմոֆիլիուս ինֆլյուենզա)

0-28 օրական

Enterobacterales՝ էնտերոնակտերիաներ (e.g., E. Coli՝ աղիքային ցուպիկ)

Group B streptococcus (Բ խումբ ստրեպտակոկեր)

S. aureus (Ստաֆիլակոկուս աուրեուս)

Enterococcus faecium (Էնտերոկոկուս ֆեցիում)

HSV (Հերպես սիմպլեքս վիրուս)

Ամպիցիլին

Ծածկում է Բ խմբի ստրեպտոկոկեր և Լիստերիա (Լիստերիան հազվադեպ է հանդիպում)

Ցեֆոտաքսիմը փոխարինում է ցեֆտրիաքսոնին և ծածկում է՝

Enterobacterales, (էնտերոբակտերիանeր), ներառյալ՝ E. coli (Աղիքային ցուպիկ), H. influenzae(Հեմոֆիլիուս ինֆլյուենզա)

Գրամ դրական մանրէները՝ ներառյալ Բ խմբի ստրեպտոկոկեր, S. pneumoniae

Մետիցիլին զգայուն ոսկեգույն ստաֆիլակոկը (MSSA)

Ցեֆտրիաքսոն

Ցեֆտրիաքսոնը չի կիրառվում այս տարիքային խմբում, քանի որ՝

Բարձրացնում է kernicterus (Կեռնիկտերուս) առաջացման ռիսկը՝ բիլիռուբինի ալբումինի հաշվին ավելացման պատճառով

Մեծացնում է հեմոլիզի ռիսկը, երբ կիրառվում է կալցիում պարունակող լուծույթների հետ 48 ժամվա ընթացքում

Վանկոմիցին

Ծածկում է Enterococcus faecium (Էնտերոկոկուս ֆեցիում)

29-56 օրական

S. pneumoniae (Ստրեպտոկոկուս պնեվմոնիե)

Group B streptococcus (Բ խմբի ստրեպտոկոկեր)

E. coli (Աղիքային ցուպիկ)

H. influenzae (Հեմոֆիլիուս ինֆլուենզա)

N. meningitidis

S. aureus (Ստաֆիլակոկուս աուրեուս)

Listeria monocytogenes (Լիստերիա մոնոցիտոգենես)

Enterococcus faecium (Էնտերոկոկուս ֆեցիում)

Այլ գրամ բացասական մանրէներ

Ցեֆտրիաքսոն

Ծածկում է՝ Բ խմբի ստրեպտոկոկերը, S. pneumoniae, արտահիվանդանոցային Enterobacterales, (էնտերոբակտերիանոր), ներառյալ՝ E. coli (Աղիքային ցուպիկ), H. influenzae(Հեմոֆիլիուս ինֆլյուենզա)

Նշում՝

Ցեֆտրաքսոնը չի ծածկում Enterococcus spp.(Էնտերոկոկուս), պետք է ավելացնել ամպիցիլին ոչ սովորական միզային ինֆեկցիաների դեպքում. Վանկոմիցինը ծածկում է Enterococcus faecium (Էնտերոկուս ֆացեում)

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. The algorithm was reviewed by Dr. Artur Sharluyan and recommended for use by pediatricians in hospitals of Armenia Ալգորիթմը վերանայվել է բժիշկ Արթուր Շարլայանի կողմից և առաջարկվել է Հայաստանի հիվանդանոցներում մանկաբույժների կողմից օգտագործման համար:

2. “This infant population represents a group of patients particularly susceptible to severe bacterial infections and antibiotic treatment should be started very early empirically. The algorithm makes clear the test regimen to be performed and the antibiotics indicated for initial treatment” "Այս մանկական Բնակչությունը հիվանդների խումբ է, որոնք հատկապես ենթակա են ծանր բակտերիալ վարակների, և հակաբիոտիկներով բուժումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ էմպիրիկ ճանապարհով: Ալգորիթմը հստակ սահմանում է փորձարկման ռեժիմը, որը պետք է իրականացվի, և նախնական բուժման համար նշանակված հակաբիոտիկները":

3. A. Sharluyan – CCF in pediatric intensive care department in the Son Espases university Hospital in Palma de Mallorca Ա. Շարլույան-մանկական վերակենդանացման բժիշկ Պալմա դե Մալյորկայի Սոն Էսպասես համալսարանական հիվանդանոցում

 

References

1. Clinical practice guidelines:. Fever in under 2 month old. Starship New Zealand’s national children’s hospital. Available at https://starship.org.nz/guidelines/fever-in-under-2-month-olds/ Կլինիկական ուցեղույցներ։ Ջերմություն 2 ամսականից փոքր երեխայի մոտ: Նոր Զելանդիայի ազգային մանկական հիվանդանոց. Հասանել է at https://starship.org.nz/guidelines/fever-in-under-2-month-olds/

2. Pantell H., Roberts K., Adams W. et al. Clinical Practice Guideline: Evaluation and Management of Well-Appearing Febrile Infants 8 to 60 Days Old. Pediatrics. 2021;148(2):e2021052228. doi: 10.1155/2018/4869329 Պանտելլ Հ․, Ռոբերտս Կ․, Ադամս Վ․ և այլք․ ԿԼինիկական պրակտիկ ուղեցույց։ 8-ից 60 օրվա ընթացքում լավ ջերմություն ունեցող երեխաների հետազոտություն և բուժում: Մանկաբուժություն․ 2021;148(2):e2021052228․հասցե : 10.1155/2018/4869329

3. Cioffredi L., Jhaveri R. Evaluation and management of febrile children: a review. JAMA Pediatrics. 2016;170(8):794–800. doi: 10.1001/jamapediatrics.2016.0596

4. Nosrati A., Ben Tov A., Reif S. Diagnostic markers of serious bacterial infections in febrile infants younger than 90 days old. Pediatrics International. 2014;56(1):47–52. doi: 10.1111/ped.12191 Նոստարի Ա․, Բեն Տով Ա․, Ռեիֆ Ս․ 90 օրվա ընթացքում տենդով տառապող նորածինների լուրջ բակտերիալ վարակների ախտորոշիչ Մարկերներ: Միջազգային գիտաժողով մանկաբուժության. 2014;56(1):47–52. doi: 10.1111/ped.12191

5. Scarfone R., Murray A., Gala P., Balamuth F. Lumbar puncture for all febrile infants 29–56 days old: a retrospective cohort reassessment study. The Journal of Pediatrics. 2017;187:200–205.e1. doi: 10.1016/j.jpeds.2017.04.003 Սքարֆոն Ռ․, Մուրրեյ Ա․, Գալա Պ․, Բալամութ Ֆ․ 29-56 օրական բոլոր տենդագին նորածինների գոտկատեղի պունկցիան.հետահայաց, վերագնահատված կոհորտային ուսումնասիրություն: Մանկաբուժության հանդես․ 2017;187:200–205.e1. doi: 10.1016/j.jpeds.2017.04.003

6. Aronson P. L., Thurm C., Williams D. J., et al. Association of clinical practice guidelines with emergency department management of febrile infants ≤56 days of age. Journal of Hospital Medicine. 2015;10(6):358–365. doi: 10.1002/jhm.2329. Արոնսոն Պ․ Լ․, Թուրմ Ց․, Վիլիամս Դ․ Ջ․, և այլք Կլինիկական պրակտիկայի առաջարկությունների կապը մինչև 56 օրական տենդագին նորածինների շտապ օգնության բաժանմունքների կառավարման հետ: J Clin Nutr. Հիվանդանոցային բժշկության հանդես․ 2015;10(6):358–365. doi: 10.1002/jhm.2329

7. Valcarce F-C. Pathways Guide in Primary Care Pediatrics. Fever without a source in children younger than 36 months. AEPap 2017 (on line). Biomédica de Atención Primaria de la Comunidad de Madrid (FIIBAP). Available at https://algoritmos.aepap.org/adjuntos/FWS.pdf Վալկարս Ֆ-Ց. առաջնային խնամքի մանկաբուժության ուղիների ուղեցույց․ Առանց աղբյուրի ջերմություն 36 ամսականից ցածր երեխաների մոտ: AEPap 2017 (առցանց): Մադրիդի համայնքի առաջնային խնամքի կենսաբժշկություն (FIIBAP): Հասանելի է https://algoritmos.aepap.org/adjuntos/FWS.pdf

8. Bradley J.S., Nelson J. Barnett E.D., Cantey J.B. Nelson’s Pediatric Antimicrobial Therapy. American Academy of Pediatrics. 2019; 25th edition Բրեդլի Ջ․ Ս․, Բարնետտ Ե․ Դ․, Կանտեյ Ջ․ Բ․, Նելսոնի մանկաբուժական հակամիկրոբային թերապիա․ Մանկաբույժների Ամերիկյան Ասոցիացիա․ 2019 25-րդ հրատարակություն

9. Kuppermann N, Dayan P, Levine D et al. Febrile Infant Working Group of the Pediatric Emergency Care Applied Research Network (PECARN). A clinical prediction rule to identify febrile infants 60 days and younger at low risk for serious bacterial infections. JAMA Pediatr. 2019; 173(4):342–351. doi: 10.1001/jamapediatrics.2018.5501. Կուպերման Ն, դայան Պ, Լեվին Դ և այլք․ Մանկական շտապ օգնության կիրառական հետազոտությունների ցանցի (PECARN) կրծքով կերակրման աշխատանքային խումբ: Կլինիկական կանխատեսման կանոն '60 օրական և ավելի փոքր երեխաների ցածր մարմնի ջերմաստիճան ունեցող նորածինների հայտնաբերման համար' լուրջ բակտերիալ վարակների ցածր ռիսկով: JAMA Մանկաբուժություն․ 2019; 173(4):342–351. doi: 10.1001/jamapediatrics.2018.5501.

10. Gomez B, Mintegi S, Bressan S, Da Dalt et al. European Group for Validation of the Step-by-Step Approach. Validation of the “Step-by-Step” approach in the management of young febrile infants. Pediatrics. 2016;138(2):e20154381. doi: 10.1542/peds.2015-4381 Գոմեզ Բ, Մինտեգի Ս, Բրեսսան Ս, Դա Դալտ և այլք․ Փուլային մոտեցման վավերացման եվրոպական խումբ: Feverերմություն ունեցող փոքր երեխաների կառավարման "փուլային" մոտեցման վավերացում: Մանկաբուժություն 2016;138(2):e20154381. doi: 10.1542/peds.2015-4381

11. Greenhow T, Hung Y, Pantell R. Management and outcomes of previously healthy, full-term, febrile infants ages 7 to 90 days. Pediatrics. 2016; 138(6):e20160270. doi: 10.1542/peds.2016-0270 Գրինհոու Տ, Հանգ Յ, Պանտելլ Ռ․ 7-ից 90 օրվա ընթացքում նախկինում առողջ, լիարժեք, տենդային նորածինների վարում և արդյունքներ․ Մանկաբուժություն․ 2016; 138(6):e20160270. doi: 10.1542/peds.2016-0270

12. Jain S, Cheng J, Alpern E et al. Management of febrile neonates in US pediatric emergency departments. Pediatrics. 2014; 133 (2): 187–195. doi: 10.1542/peds.2013-1820 Ջեյն Ս, Չենգ Ջ, Ալպեն Ե և այլք․ Նորածինների տենդային կառավարում ԱՄՆ մանկական շտապ օգնության բաժանմունքներում: Մանկաբուժություն 2014; 133 (2): 187–195. doi: 10.1542/peds.2013-1820

13. Biondi E., McCulloh R., Staggs V., Garber M. et al. Reducing Variability in the Infant Sepsis Evaluation (REVISE): A National Quality Initiative. Pediatrics. 2019;144(3):e20182201.doi: 10.1542/peds.2018-2201 Բիոնդի Ե․, ՄակԿուլլո Ռ․, Ստաժս Վ․, Գարբեր Մ․ և այլք Սեպսիսի գնահատման փոփոխականության նվազում նորածինների մոտ (REVISE). որակի ազգային նախաձեռնություն. Մանկաբուժություն. 2019;144(3):e20182201.doi: 10.1542/peds.2018-2201

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2024 թվական: