Գլխավոր տեղեկություն
Համար
N 5402-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

04 հոկտեմբեր 2024 թ.

N 5402-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՄ ԴԻ ԷՅ ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000073 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ԷՄ ԴԻ ԷՅ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 30-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ԷՄ ԴԻ ԷՅ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2020 թվականի հոկտեմբերի 1-ին տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000073 լիցենզիայի գործողությունը` մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը,

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ