ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 334-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հանգուցային և այլ քորպտիկով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» նոյեմբեր 2024 թվականի N 334-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L28.1 |
Հանգուցային քորպտիկ |
2) |
L28.2 |
Այլ քորպտիկ Քորպտիկ` ԱՀՃ Հեբրայի Միտիս Հանգուցիկային եղնջայտուց |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Իգական, արական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, նյարդաբան, կլինիկական հոգեբան |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշը սաստիկ (անտանելի) քորն է բնորոշ տեղակայումներով՝ վերին և ստորին վերջույթներ, իրանի և հետույքի շրջաններ։ |
9) |
Անամնեզ |
Որոշակի էնդոկրին խանգարումներ, ստամոքս-աղիքային խանգարումներ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկի վրա առկա են տարբեր տրամագծերի հանգուցիկներ, պինդ համակազմվացքով` պատված արյունային կեղևներով։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
2) |
Նյարդաբան |
0,3 |
0,3 |
3) |
Հոգեթերապևտ |
0,5 |
0,5 |
4) |
Հոգեբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում |
- |
0.4 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
3) |
Առկա չէ |
Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում |
- |
0.4 | |
4) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբինի որոշում |
- |
0.4 |
Ցուցանիշների բարձրացումը դիտվում է որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր |
5) |
Առկա չէ |
Ուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0.4 | |
6) |
Առկա չէ |
Անուղղակի բիլիռուբինի որոշում |
- |
0.4 | |
7) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
- |
0.5 |
Նեֆրոպաթիաների հայտնաբերում |
8) |
Առկա չէ |
Միզանյութի որոշում |
- |
0.5 | |
9) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական շեղումների հայտնաբերում |
10) |
Առկա չէ |
Գլյուկոզ |
- |
0․5 |
Հիպոգլիկեմիայի կամ հիպերգլիկեմիայի հայտնաբերում, որը կարող է լինել հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր շեղումների հետևանք: |
Գործիքային հետազոտություններ | |||||
11) |
Առկա չէ |
Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
1 |
1 |
Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների անատոմիական փոփոխությունների հայտնաբերում |
6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 20մգ, 25մգ |
Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 20մգ, 25մգ |
դեղահատեր |
0.3 |
2 |
30 |
15 |
2) |
Դեսլորատադին (դեսլորատադինի հեմիսուլֆատ) 5մգ |
Դեսլորատադին (դեսլորատադինի հեմիսուլֆատ) 5մգ |
դեղահատեր |
0,3 |
1 |
14-28 |
28 |
3) |
Ֆեկսոֆենադին 180մգ |
Ֆեկսոֆենադին 180մգ |
դեղահատեր |
0.3 |
1 |
14-28 |
28 |
4) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդկաթիլներներքին ընդունման 10մգ/մլ |
սրվակ կաթոցիկով |
0.3 |
1 |
1 |
28 |
5) |
Հիդրոկսիզին 25 մգ |
Հիդրոկսիզին 25 մգ |
դեղահատեր |
0,3 |
3 |
14 |
14 |
6) |
Պրեդնիզոլոն լուծույթ ն/ե և ն/մ 30մգ/մլ |
Պրեդնիզոլոն լուծույթ ն/ե և ն/մ 30մգ/մլ |
սրվակ |
0,2 |
1 |
3 |
30 |
7) |
Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ |
պարկուճ |
0,3 |
5 |
3 |
14 |
8) |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) ակնաքսուք 5մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) կնաքսուք 5մգ/գ |
պարկուճ |
0.3 |
2 |
3 |
14 |
9) |
Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատ 0,1 % |
Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատ 0,1 % |
0.3 |
2 |
3 |
14 | |
10) |
Լումետազոն (ֆլումետազոնի պիվալատ), սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 0.2մգ/գ+30մգ/գ |
Լումետազոն (ֆլումետազոնի պիվալատ), սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 0.2մգ/գ+30մգ/գ |
պարկուճ |
0.3 |
2 |
3 |
14 |
11) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) լոսիոն 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) լոսիոն 1մգ/գ |
սրվակ-կաթոցիկ |
0,3 |
2 |
4 |
15 |
12) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք արտաքին կիրառման 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք արտաքին կիրառման 0,5մգ/գ |
պարկուճ |
0,3 |
2 |
4 |
15 |
7․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Օջախում հորմոնների ներարկում` հանգուցային քորպտիկի ժամանակ |
0,5 |
1 |
2 |
Ֆոտոթերապիա |
30 |
- |
3 |
Ֆոտոքիմիաթերպիա (PUVA) |
15-20 |
- |
9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/prurigo-nodularis?search=prurigo%20nodularis&source=search_result&selectedTitle=1%7E36&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|