Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (29.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 334-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հանգուցային և այլ քորպտիկով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի 

N 334-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L28.1

Հանգուցային քորպտիկ

2)

L28.2

Այլ քորպտիկ

Քորպտիկ` ԱՀՃ

Հեբրայի

Միտիս

Հանգուցիկային եղնջայտուց

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Իգական, արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, նյարդաբան, կլինիկական հոգեբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշը սաստիկ (անտանելի) քորն է բնորոշ տեղակայումներով՝ վերին և ստորին վերջույթներ, իրանի և հետույքի շրջաններ։

9)

Անամնեզ

Որոշակի էնդոկրին խանգարումներ, ստամոքս-աղիքային խանգարումներ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի վրա առկա են տարբեր տրամագծերի հանգուցիկներ, պինդ համակազմվացքով` պատված արյունային կեղևներով։

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

1

2)

Նյարդաբան

0,3

0,3

3)

Հոգեթերապևտ

0,5

0,5

4)

Հոգեբույժ

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

-

0.4

Լյարդի ֆունկցիայի գնահատում

3)

Առկա չէ

Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

-

0.4

4)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

0.4

Ցուցանիշների բարձրացումը դիտվում է որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր

5)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

6)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբինի որոշում

-

0.4

7)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

-

0.5

Նեֆրոպաթիաների հայտնաբերում

8)

Առկա չէ

Միզանյութի որոշում

-

0.5

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

10)

Առկա չէ

Գլյուկոզ

-

0․5

Հիպոգլիկեմիայի կամ հիպերգլիկեմիայի հայտնաբերում, որը կարող է լինել հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր շեղումների հետևանք:

 

Գործիքային հետազոտություններ

11)

Առկա չէ

Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

1

1

Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների անատոմիական փոփոխությունների հայտնաբերում

 

6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 20մգ, 25մգ

Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 20մգ, 25մգ

դեղահատեր

0.3

2

30

15

2)

Դեսլորատադին (դեսլորատադինի հեմիսուլֆատ) 5մգ

Դեսլորատադին (դեսլորատադինի հեմիսուլֆատ) 5մգ

դեղահատեր

0,3

1

14-28

28

3)

Ֆեկսոֆենադին 180մգ

Ֆեկսոֆենադին 180մգ

դեղահատեր

0.3

1

14-28

28

4)

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդկաթիլներներքին ընդունման 10մգ/մլ

սրվակ կաթոցիկով

0.3

1

1

28

5)

Հիդրոկսիզին 25 մգ

Հիդրոկսիզին 25 մգ

դեղահատեր

0,3

3

14

14

6)

Պրեդնիզոլոն լուծույթ ն/ե և ն/մ 30մգ/մլ

Պրեդնիզոլոն լուծույթ ն/ե և ն/մ 30մգ/մլ

սրվակ

0,2

1

3

30

7)

Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ

Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ

պարկուճ

0,3

5

3

14

8)

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) ակնաքսուք 5մգ/գ

Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) կնաքսուք 5մգ/գ

պարկուճ

0.3

2

3

14

9)

Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատ 0,1 %

Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատ 0,1 %

 

0.3

2

3

14

10)

Լումետազոն (ֆլումետազոնի պիվալատ), սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 0.2մգ/գ+30մգ/գ

Լումետազոն (ֆլումետազոնի պիվալատ), սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 0.2մգ/գ+30մգ/գ

պարկուճ

0.3

2

3

14

11)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) լոսիոն 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) լոսիոն 1մգ/գ

սրվակ-կաթոցիկ

0,3

2

4

15

12)

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք արտաքին կիրառման 0,5մգ/գ

Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք արտաքին կիրառման 0,5մգ/գ

պարկուճ

0,3

2

4

15

 

7․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Օջախում հորմոնների ներարկում` հանգուցային քորպտիկի ժամանակ

0,5

1

2

Ֆոտոթերապիա

30

-

3

Ֆոտոքիմիաթերպիա (PUVA)

15-20

-

 

9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/prurigo-nodularis?search=prurigo%20nodularis&source=search_result&selectedTitle=1%7E36&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: