ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«14» նոյեմբերի 2024 թ. |
N 1497-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 567-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
Հրամայում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի «Հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 567-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«3․ Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։»,
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«5․ Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է։»,
4) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«6․ Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 11-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։»,
5) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«7․ Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում՝ լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ)։ Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում։»,
6) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«8․ Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով։ Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։»,
7) 9-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։»,
8) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
9) 11-րդ կետում՝
ա․ «Դասընթացի թեման» սյունակից հանել «ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը ժամկետները սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշում» բառերը,
բ․ «Դասընթացի թեման» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․
« |
|
», |
10) 11․1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«11.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:»,
11) 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
12) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«14․ Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական` մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե։»,
13) 16-րդ կետում «10 և ավելի դաս» բառերը փոխարինել «2 և ավելի ժամ» բառերով,
14) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«17․ Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն՝ թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե։»,
15) 18-21-րդ, 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
16) 26-31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
17) 32-րդ կետում «70%-ից» բառերից հետո լրացնել «կամ մասնակիցը դասերից (այդ թվում՝ հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ» բառերը,
18) 33-րդ և 37-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
19) 43-րդ կետից հանել «և քննության մասնակցի ձայնագրությունը» բառերը, իսկ «հարցազրույցի» բառը փոխարինել «ավարտական քննության» բառերով,
20) 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«44․ Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար։»,
21) 47-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
22) 48-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
« |
|
», |
23) 49-րդ կետում՝
ա․ 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ․ 3-րդ ենթակետում «տեսական մասի» բառերը փոխարինել «ավարտական քննության» բառերով,
գ․ 4-րդ ենթակետի «ա-գ» պարբերություններից հանել «5-, 3-, 1-» բառերը,
24) 50-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
25) 51-րդ կետում «45» թիվը փոխարինել «12» թվով,
26) 52-րդ կետում «49-րդ» բառը փոխարինել «51-րդ» բառով, իսկ «տեսական մասին» բառերը փոխարինել «դասընթացի մասնակցության» բառերով,
27) Ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: