ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 335-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴՈՐՍԱԼԳԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել դորսալգիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«12» նոյեմբեր 2024 թվականի N 335-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԴՈՐՍԱԼԳԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
M54 |
Դորսալգիա (մեջքացավ), բացառությամբ` հոգեծին դորսալգիայի (F45.4) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Քրոնիկ ընթացքով |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքերում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Նյարդաբան, անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի մասնագետ, նյարդավիրաբույժ |
8) |
Գանգատներ |
Նյարդաբանական պատճառի դեպքում պացիենտը գանգատվում է ողնաշարի հատվածում ցավից, որը կարող է ճառագայթել դեպի մեկ կամ երկու ստորին վերջույթներ` նյարդի ուղղությամբ։ Հաճախ զուգակցված է լինում նաև ոտքերում թմրածությամբ, մկանային թուլությամբ/ քայլվածքի խանգարումով։ Ցավը կարող է ավելանալ հատուկ շարժումների ժամանակ՝ կքանստել, կռանալ և այլն։ |
9) |
Անամնեզ |
Պացիենտները կարող են նշել քրոնիկ ցավ կյանքի ընթացքում։ Կարող են նշել նաև հատուկ մասնագիտություններ, որոնց ժամանակ ծանրաբեռնվածությունը ողնաշարի տվյալ հատվածի վրա մեծ է, որն էլ բերում է ողնաշարի վնասմանը։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննման արդյունքում կարող է հայտնաբերվել համապատասխան սեգմենտի հետ ասոցացված ջլային ռեֆլեքսների կորուստ, ինչպես նաև ցավի ուժգնացում Լասեգի թեստն իրականացնելիս։ Զգայական դաշտի զննման ժամանակ հնարավոր է հայտնաբերել հիպոէսթեզիա, շարժական հատվածի դեպքում՝ մկանային ուժի նվազում։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Ճողվածքի հետևանքով առաջացած դորսալգիայի ժամանակ, պացիենտը կարող է հոսպիտալացվել նյարդավիրաբույժի համապատասխան ցուցման դեպքում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյարդաբանի խորհրդատվություն |
1 |
- |
2) |
Նյարդավիրաբույժի խորհրդատվություն |
1 |
- |
3) |
Անեսթեզիոլոգի և ինտենսիվ թերապիայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
- |
Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Ողնաշարի համապատասխան հատվածի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) |
1 |
- |
ՄՌՏ հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել ճողվածք՝ նյարդի սեղմումով կամ առանց դրա, ողերի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ, սպոնդիլոարթրոզ։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Պարացետամոլ 500մգ |
Պարացետամոլ 500մգ |
դեղա-հատեր |
Օրական 1-2 ընդունում |
1000մգ |
Միջինում 10 օր |
Միջինում 10 օր |
2) |
Իբուպրոֆեն 200մգ,400մգ,600մգ |
Իբուպրոֆեն 200մգ,400մգ, 600մգ |
մգդեղա-հատեր |
Օրական 1-2 ընդունում |
800մգ |
Միջինում 10 օր |
Միջինում 10 օր |
3) |
Մելոքսիկամ 7,5մգ 15մգ |
Մելոքսիկամ 7,5մգ 15մգ |
դեղա-հատեր |
Օրական 1 ընդունում |
15մգ |
Միջինում 10 օր |
Միջինում 10 օր |
4) |
Մելոքսիկամ 7,5մգ 15մգ |
Մելոքսիկամ 7,5մգ 15մգ |
դեղա-հատեր |
Օրական 1 ընդունում |
90մգ |
Միջինում 10 օր |
Միջինում 10 օր |
5) |
Նապրոքսեն 275մգ,250մգ,550մգ |
Նապրոքսեն 275մգ,250մգ, 550մգ |
դեղա-հատեր |
Օրական 1-2 ընդունում |
550-1100մգ |
Միջինում 10 օր |
Միջինում 10 օր |
6) |
Գաբապենտին 300մգ,600մգ |
Գաբապենտին 300մգ,600մգ |
դեղապա-տիճներ |
Օրական միջինում 3 ընդունում |
Միջինում 900մգ՝ կախված ցավի արտահայտ-վածությունից |
Ամիսներ |
Ըստ բժշկի ցուցման |
7) |
Պրեգաբալին 75մգ,150մգ,300մգ |
Պրեգաբալին 75մգ,150մգ, 300մգ |
դեղապա-տիճներ |
Օրական 2-3 ընդունում |
Կախված ցավի արտահայտ-վածությունից |
Ամիսներ |
Ըստ բժշկի ցուցման |
8) |
Գաբապենտին 300մգ,600մգ |
Գաբապենտին 300մգ,600մգ |
դեղապա-տիճներ |
Օրական 3 ընդունում |
Միջինում 900մգ |
Ամիսներ |
Ըստ բժշկի ցուցման |
9) |
Տոլպերիզոն (տոլպերիզոնի հիդրոքլորիդ), լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/մլ+2,5մգ/ |
Տոլպերիզոն (տոլպերիզոնի հիդրոքլորիդ), լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/մլ+2,5մգ/ |
ամպուլներ |
Օրական միջինում 3 ընդունում |
Միջինում 450մգ |
Ամիսներ |
Ըստ բժշկի ցուցման |
10) |
Տիզանիդին 2մգ,4մգ |
Տիզանիդին 2մգ,4մգ |
դեղա-հատեր |
Օրական 2-3 ընդունում |
Միջինում 4-6մգ |
Ամիսներ |
Ըստ բժշկի ցուցման |
11) |
Բակլոֆեն 10մգ,25մգ |
Բակլոֆեն 10մգ,25մգ |
դեղա-հատեր |
Միջինում 2 ընդունում |
Միջինում 50մգ |
Ամիսներ |
Ըստ բժշկի ցուցման |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | ||
ԱԲ |
Բ |
|||
1) |
Վերականգնողական բժշկական օգնություն |
1 |
- |
|
2) |
Տեղային (էպիդուրալ ներարկում) բլոկադա |
1 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Կրուչու Գ, Գարսիա-Լառեա Լ, Հանսսոն Պ, Կայնդլ Մ, Լեֆաուշեր ՋՊ, Պաուլուս Վ, Թեյլոր Ռ, Տռոնիեր Վ, Տրուինի Ա, Ատտալ Ն, «ԻԷՅԷՆ» քրոնիկակական ցավի վիճակի կենտրոնական նեյրոստիմուլյացիոն թերապիայի ուղեցույցներ «Էուր Ջ Նեյրոլ․» 2016թ Հոկտեմբեր;23(10):1489-99. doi: 10.1111/ene.13103. Epub 2016 Aug 11. PMID: 27511815./Cruccu G, Garcia-Larrea L, Hansson P, Keindl M, Lefaucheur JP, Paulus W, Taylor R, Tronnier V, Truini A, Attal N. EAN guidelines on central neurostimulation therapy in chronic pain conditions. Eur J Neurol. 2016 Oct;23(10):1489-99. doi: 10.1111/ene.13103. Epub 2016 Aug 11. PMID: 27511815.
2. Լաուրիա Գ, Հսիեհ ՍՏ, Յոհանսսոն Օ, Քեննեդի ՎՌ, Լեգեր ՋՄ, Մելլգրեն ՍԼ, Նոլանո Մ, Մերկիես ԻՍ, Պոլիդեֆկիս Մ, Սմիթ ԱԳ< Զոմմեր Ց, Վալլս-Սոլե Ջ, Նյարդաբանների եվրոպական ֆեդերացիա, Ծայրամասային նյարդերի ասոցիացիա, Փոքր նեյրոպաթիաների ախտորոշման համար մաշկի բիոպսիայի ուղեցույց, «Ռիփորթ օֆ ը ջոյնթ թասք ֆորս օֆ դը եվրոփիան ֆեդերեյշըն օֆ նյուրոլոջիքալ սըսայիթիս ընդ դը պերիֆերըլ ներվ սըսայիթի․ Էուր Ջ նեյրոլ» 2010թ․ Հուլիս ;17(7):903-12, e44-9. doi: 10.1111/j.1468-1331.2010.03023.x. PMID: 20642627./Lauria G, Hsieh ST, Johansson O, Kennedy WR, Leger JM, Mellgren SI, Nolano M, Merkies IS, Polydefkis M, Smith AG, Sommer C, Valls-Solռ J; European Federation of Neurological Societies; Peripheral Nerve Society. European Federation of Neurological Societies/Peripheral Nerve Society Guideline on the use of skin biopsy in the diagnosis of small fiber neuropathy. Report of a joint task force of the European Federation of Neurological Societies and the Peripheral Nerve Society. Eur J Neurol. 2010 Jul;17(7):903-12, e44-9. doi: 10.1111/j.1468-1331.2010.03023.x. PMID: 20642627.
3. Լանդաու ՎՄ, Նելսոն ԴԱ, Արմոն Ց, Արգոֆֆ ՑԵ< Սեմուելս Ջ, Բակոնջա ՄՄ, «Ըսսեսմենթ․ յուզ օֆ էպիդուրալ ստերոիդ ինջեքշընս թու թրիթ ռադիկուլյար լումբոսակրալ փոյն, ռիփորթ օֆ դը թերապիստս ընդ տեքնոլոգի ըսսեսմենթ սաբկոմիտտի օֆ դը Ամերիքան ըքադեմի օֆ նյուրոլոջի» 2007թ․ Օգոստոս 7;69(6):614; author reply 614-5. doi: 10.1212/01.wnl.0000278878.51713.c8. PMID: 17679685./Landau WM, Nelson DA, Armon C, Argoff CE, Samuels J, Backonja MM. Assessment: use of epidural steroid injections to treat radicular lumbosacral pain: report of the Therapeutics and Technology Assessment Subcommittee of the American Academy of Neurology. Neurology. 2007 Aug 7;69(6):614; author reply 614-5. doi: 10.1212/01.wnl.0000278878.51713.c8. PMID: 17679685.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|