Գլխավոր տեղեկություն
Համար
N 5469-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«08» հոկտեմբեր 2024 թ.

N 5469-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԳ-ՖԱՐՄԱՑԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ–XX-001460 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՎԱԾ ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) 2024 թվականի հուլիսի 25-ի և օգոստոսի 14-ի կասեցման միջնորդագրերը, ըստ որի, «Մարգ-Ֆարմացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ նաև Ընկերություն) իրականացվել է ստուգում, արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` Ընկերությանը պատկանող ՀՀ ք․Երևան, Ավան, Խուդյակովի փողոց, 112/1 շենք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողումն իրականացնող աշխատակիցներ Դավիթ Առաքելյանը, Վահագն Ավագյանը և Վահե Շահումյանը չունեն (չի ներկայացվել) օրենքով սահմանված կարգով դեղագետի կամ դեղագործի որակավորում, իսկ աշխատակից Անի Հովհաննիսյանը չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայականներ, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ՄԱՐԳ-ՖԱՐՄԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (ք.Երևան, Խուդյակովի փող., թիվ 112/1) Առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի հունիսի 7-ին տրված N Կ–XX-001460 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիայի գործողությունը` դեղատան աշխատակիցներ Դավիթ Առաքելյանի, Վահագն Ավագյանի, Վահե Շահումյանի և Անի Հովհաննիսյանի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՄԱՐԳ-ՖԱՐՄԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՄԱՐԳ-ՖԱՐՄԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան