ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» նոյեմբեր 2024 թ. |
N 321-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ մասը՝
Հրամայում եմ՝
1. Սահմանել, որ անասնաբուժական նպատակով մարդու կողմից օգտագործվող համակարգային ազդեցությամբ հակամանրէային դեղեր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ սերնդի ցեֆալոսպորիններ, գլիկոպեպտիդներ, կետոլիդներ, մակրոլիդներ և պոլիմիքսիններ, քվինոլոններ, ամինոգլիկոզիդներ, անսամիցիններ, կարբապենեմներ և այլ պենեմներ, գլիցիկլիններ, լիպոպեպտիդներ, մոնոբակտամներ, օքսազոլիդիններ, հակապսևդոմոնալ պենիցիլիններ, ֆոսֆոմիցին պարունակող և հակամիկոբակտերիային դեղեր դուրս են գրվում միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ այլընտրանքային դեղերի բացակայության դեպքում:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
04.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|