Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«07» հոկտեմբեր 2024 թ.

N 302-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հազով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

07.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «07»-ի

N 302-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԱԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

R 05

[R05] Հազ Բացառությամբ` արյունահոսությամբ ուղեկցվող հազի (R04.2) հոգեծին հազի (F45.3)

2)

R 04.2

Արյունախխում Արյունային խորխ Հազ`արյունահոսությամբ

3)

T 48.3

 Հակահազային դեղամիջոցներ

4)

Y 55.3

Հակահազային միջոցներ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Սուր, ձգձգվող, քրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

հիվանդանոցային, արտահիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը

Մանկաբույժներ, մանկական ալերգոլոգ, թոքաբան, ինտենսիվ թերապիա

8)

Գանգատներ

Հազ,

Քթի փակվածություն,

Հևոց, դժվարաշնչություն,

Կրծքավանդակի ցավ,

Աճի հապաղում,

Տենդ:

9)

Անամնեզ

Սուր սկիզբ, կատառալ երևույթներ, ջերմության բարձրացում,

Ասթմայի/ալերգիայի ընտանեկան անամնեզ,

Օտար մարմին,

Տևական բնույթ,

Նախկինում հազի կրկնվող դրվագներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Աուսկուլտատիվ փոփոխություններ,

Շնչառության հաճախություն

Կրծքավանդակի ցավ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

Թոքաբան

0-1

1

2)

Մանկական ալերգոլոգ

0-1

1

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ

0-1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 

1)

Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով

1

 2

 Առանց շեղումների/լեյկոցիտոզ/լեյկոպենիա/էոզինոֆիլիա

2)

Ց-ռեակտիվ սպիտակուց

1

 2

 Նորմա/բարձր

Գործիքային հետազոտություններ

3)

Պուլսօքսիմետրիա

3-4

5-6

Նորմա/դեսատուրացիա

4)

Կրծքավանդակի ռենտգեն քննություն

-

1

Առանց շեղումների/թոքաբորբ/գոյացություն/սպեցիֆիկ փոփոխություններ

5)

Սպիրոմետրիա

0-1

1

 

6)

Բրոնխոսկոպիա

0-1

0-1

1

Բրոնխոդիլատացիոն թեստը դրական/բացասական

Նորմա/Օտար մարմնի առկայություն

Նորմա/ սպեցիֆիկ փոփոխություններ

7)

Կրծքավանդակի համակարգչային շերտագրում

 

1

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ

պլաստիկե սրվակ

3-5

3-5 մլ

5-7

5-7

2)

Դիմետինդեն մալեատ

Դիմետինդեն մալեատ

Քթի կաթիլներ

2-3

6-8 կաթ

5-7

5-7

3)

Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) դեղակախույթ շնչառման 100մկգ/դեղաչափ

Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) դեղակախույթ շնչառման 100մկգ/դեղաչափ

ալյումինե տարա

2-3

2-3 դեղաչափ

3-5

3-5

4)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

ամպուլներ

1-2

4-8 մգ

2-3

2-3

5)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) թաղանթապատ 500մգ+62,5մգ, 1000մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) թաղանթապատ 500մգ+62,5մգ, 1000մգ+125մգ

դեղահատեր

2-3

90 մգ/կգ

 7-10

7-10

6)

Օսելտամիվիր 75մգ

Օսելտամիվիր 75մգ

դեղապոտիճ

75 մգ

75 մգ

5

5

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

 1)

Վիրահատական միջամտություն այդ թվում օտար մարմնի հեռացում

1

 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_23734

Ներմուծեք նկարագրությունը_23735

Ներմուծեք նկարագրությունը_23736

 

Ներմուծեք նկարագրությունը_23738

 

Ներմուծեք նկարագրությունը_23737

 

Բուժում

 

● Ձգձգվող բակտերիալ բրոնխիտ ախտորոշման հաստատման համար, առաջնահերթ պետք է

ժխտված լինեն հազի հիմքում ընկած այլ իրավիճակները, ինչպես նաև անհրաժեշտ է խորխի

մանրէաբանական քննություն։ Վարումը ներառում է երկարատև հակաբակտերիալ բուժում՝ 4-

6 շաբաթ և ֆիզիոթերապիա։

 

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու -50-60 մգ/կգ/օրը -4-6 շաբաթ

 

● Հակահազային, խորխաբեր, հակահիստամինային պրեպարատները չունեն ապացուցողական հիմք,

չեն կիրառվում՝ հաշվի առնելով նաև պոտենցիալ

 

 *2 Սպեցիֆիկ հազի առանձնահատկություններ

● Ախտանիշներ – քրոնիկ թաց/պրոդուկտիվ հազ, կրծքավանդակի ցավ, օտար մարմնիով

ասպիրացիայի անամնեզ, դիսպնոե, անբավարար փարթամություն, կերակրման դժվարություններ

(ներառյալ փսխումներ, կլման դժվարություն), արյունախխում, սրտային կամ նյարդամկանային

անոմալիաներ, կրկնվող վարակներ, իմունոդեֆիցիտ, տուբերկուլյոզի ռիսկի խումբ

● Ֆիզիկալ զննում – Շնչական դիսթրես, ֆալանգների հաստացում, կրծքավանդակի դեֆորմացիաներ,

աուսկուլտատիվ առկա խզզոցներ

● Հետազոտություններ – Ռադիոլոգիական կամ շնչառական ֆունկցիայի փոփոխություններ

 

*1 Բազային առողջ երեխաների մոտ գրիպը սուր, ինքնալավացող, առանց բարդությունների հիվանդություն է, սակայն ծանր դեպքերում, կարող է պահանջվել հոսպիտալացում, և ավարտվել մահվան ելքով։

 

<5 տ, հատկապես <2 տ և քրոնիկ հիվանդությամբ երեխաներն ունեն գրիպի վիրուսի բարդությունների զարգացման բարձր։ Վաղ մանկական տարիքում, հատկապես <6 ամս երեխաների մոտ առկա են հոսպիտալացման և մահացության ավելի բարձր ցուցանիշներ։

Հոսպիտալացման ցուցումներ

 

● Արտահայտված հևոց հանգստի ժամանակ

● Գիտակցության փոփոխություններ

● Կլինիկական վատացում, հատկապես հիպօքսիայով պայմանավորված

● Ջրազրկում կամ հեղուկների բերանացի ընդունման անհնարինություն

● Քրոնիկ հիվանդության սրացում

● Լուրջ բարդությունների զարգացում (օր. միոկարդիտ, էնցեֆալիտ, ստորին շնչուղիների կողմից

բարդություններ՝ երկրորդային բակտերիալ պնևմոնիա, ծանր միոզիտ)

 

Ռիսկի ֆակտորների առկայության կամ ստորին շնչուղիների բարդությունների նշանների դեպքում, անհրաժեշտ է իրականացնել կրծքավանդակի ռենտգեն քննություն։

 

Բակտերիալ կոինֆեկցիա պետք է ենթադրել բոլոր այն դեպքերում, երբ առկա են ծանր գրիպի կամ գրիպանման հիվանդության նշաններ, կլինիկական նշանների երկրորդ ալիքով վատացման դեպքում, հակավիրուսային բուժման 3-5 օրերի ընթացքում լավացման բացակայություն, ինչպես նաև տարած գրիպի/գրիպանման հիվանդությունից 1-2 շաբաթ անց հանկարծակի տենդի զարգացման դեպքերում

 

Մինչև 1 տ երեխաների օզելտամիվիրով հակավիրուսային բուժական և կանխարգելիչ

 

Բակտերիալ կոինֆեկցիայի բուժում

 

Եթե բակտերիալ բարդության էթիոլոգիան անհայտ է, էմպիրիկ բուժումը պետք է

թիրախավորի գրիպի վիրուսի դեպքում հնարավոր բոլոր հարուցիչներին՝ Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes (group A Streptococcus), Haemophilus influenzae type b, and nontypeable H. influenzae.

 

Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, օրը 3 անգամ, 7-10 օր

 

 

Բուժում

Կանխարգելում

3 ամս

3 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

Խորհուրդ չի տրվում

Միայն ծայրահեղ դեպքերում

3- 8 ամս

3 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

3 մգ/կգ, բերանացի, օրը 1 անգամ

9-11 ամս

3.5 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

3.5 մգ/կգ, բերանացի, օրը 1 անգամ


Օզելտամիվիր (Տամիֆլյու)*

Հակավիրուսային բուժում

75 մգ, կապսուլա

1-12 տ

≥13 տ

150 մգ/օրը, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

 ≥12 ամս պետք է ստանան 4 մգ/կգ/օրը, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

≤15 կգ

>15-23 կգ

>23-40 կգ

>40 կգ

60 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

90 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

120 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

150 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Kantar A, Chang AB, Shields MD, et al. ERS statement on protracted bacterial bronchitis in children. Eur Respir J 2017; 50: 1602139., Կանտար Ա, Չանգ ԱԲ, Շիելդս ՄԴ, և այլք․ Եվրոպական ռեսպիրատոր միության հայտարարությունը երեխաների երկարատև բակտերիալ բրոնխիտի մասին․ Եվրոպական ռեսպիրատոր ամսագիր 2017; 50: 1602139.,

2. Weinberger M, Hoegger M. The cough without a cause: Habit cough syndrome. J Allergy Clin Immunol 2016; 137:930., Վեինբերգեր Մ, Հեգգեր Մ․ Հազ առանց պատճառի. սովորական հազի համախտանիշ: Ալերգիայի կլինիկա և իմունոլոգիա ամսագիր 2016; 137:930.,

3. Gaillard EA, Kuehni CE, Turner S, et al. European Respiratory Society clinical practice guidelines for the diagnosis of asthma in children aged 5-16 years. Eur Respir J 2021; 58:2004173., Գաիլլարդ ԵԱ, Կուենի ԿԵ, Թուրներ Ս և այլք․ Եվրոպական Ռեսպիրատոր միության առաջարկությունները 5-16 տարեկան երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի ախտորոշման կլինիկական պրակտիկայի վերաբերյալ․ Եվրոպական ռեսպիրատոր ամսագիր 2021; 58:2004173.,

4. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6372369/ Clinical practice guidelines: Approach to cough in children: The official statement endorsed by the Saudi Pediatric Pulmonology Association (SPPA), https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6372369/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Երեխաների հազի բուժման մոտեցում. պաշտոնական հայտարարություն, որը հաստատվել է Սաուդյան մանկական թոքաբանության ասոցիացիայի կողմից

5. https://www.uhnm.nhs.uk/media/6508/20220117-paediatric-guidelines-2018-20-foi-ref-507-2122-2-of-2.pdf

6. Uptodate, Seasonal influenza in children: Clinical features and diagnosis, Sep 09, 2022 https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-children-clinical-features-and-diagnosis?topicRef=5985&source=see_link: Սեզոնային գրիպը երեխաների մոտ. կլինիկական առանձնահատկություններ և ախտորոշում, Սեպտեմբեր 09, 2022թ․ https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-children-clinical-features-and-diagnosis?topicRef=5985&source=see_link:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: