Գլխավոր տեղեկություն
Համար
N 310-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«14» հոկտեմբեր 2024 թ.

N 310-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

ՆՇԱԳԵՂՁԻ ԵՎ ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐԻ (ԱԴԵՆՈԻԴՆԵՐԻ) ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նշագեղձի և գեղձանմանների (ադենոիդների) քրոնիկ հիվանդություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

14.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «14»-ի

N 310-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՆՇԱԳԵՂՁԻ ԵՎ ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐԻ (ԱԴԵՆՈԻԴՆԵՐԻ) ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J35

Նշագեղձի և գեղձանմանների (ադենոիդների) քրոնիկ հիվանդություններ

2)

J35․1

Նշագեղձի գերաճ

Նշագեղձի մեծացում

3)

J35.3

Նշագեղձի գերաճ` ադենոիդի գերաճով

4)

J35.8

Նշագեղձի և ադենոիդների այլ քրոնիկ հիվանդություններ

Ադենոիդների մեծացումներ

Ամիգդալոլիտ

Նշագեղձի սպի

Նշիկաբորբային «տոնզիլիտ»

Նշագեղձի խոց

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան, սրտաբան, ինֆեկցիոնիստ, ընտանեկան բժիշկ

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ՝ խեղդման զգացողություն, ըմպանում չորության զգացողություն, խորխարտադրություն, ըմպանը մաքրելու ցանկություն, գլխացավ, խռմփոց, ընդհանուր թուլություն, պինդ սնունդ ընդունելու դժվարացում, հոդացավ, քնկոտություն

9)

Անամնեզ

Քթային դժվարաշնչություն, ուղեկցող սուր կամ քրոնիկական հիվանդություններ, տարած վիրահատություններ, համաճարակաբանական անամնեզ, զարկերակային գերճնշում

10)

Զննման արդյունք/Ցուցում

Քմային նշիկների գերաճ, ադենոիդ հյուսվածքի գերաճ, քմային նշիկների մեջ առկա կազեոզ արտադրություն, լորձաթաղանթի հիպերեմիա, պարանոցային ավշային հանգույցների պալպատոր մեծացում

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն

1

1

2)

Սրտաբանի խորհրդատվություն

0.1

0.1

3)

Ինֆեկցիոնիստի խորհրդատվություն

0.2

0.2

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն + Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ)

0․9

 0.9

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Բկանցքից քսուկի մանրէաբանական հետազոտություն

0.5

0.5

Բկանցքի ախտաբանական միկրոֆլորայի հայտնաբերման նպատակով

3)

Առկա չէ

Քմային նշիկի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0.1

0.1

Տարբերակիչ ախտորոշման նպատակով

4)

Առկա չէ

Ց-ռեակտիվ սպիտակուց

0․5

0.5

Օրգանիզմի բորբոքային ռեակցիայի անուղղակի ցուցանիշ

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Պարանոցի գերձայնային հետազոտություն

0.2

0.8

Տարբերակիչ ախտորոշում, ախտորոշման հաստատում, բարդությունների հայտնաբերում

6)

Առկա չէ

Առաջային ռինոսկոպիա

1

1

7)

Առկա չէ

Ռինոէնդոսկոպիա

0․5

0.8

8)

Առկա չէ

Ռինոմանոմետրիա

0.1

0.1

9)

Առկա չէ

Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա

0.1

0.5

10)

Առկա չէ

Քնի հետազոտություն

0․2

0.4

11)

Առկա չէ

Ֆարինգոսկոպիա

1

1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում,

դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քա-նակ

1)

Պենիցիլլինային խմբի հակաբիոտիկ + ß լակտամազա ինհիբիտոր հաբ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլին տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ)դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի մրգային համով 200մգ/5մլ+28,5մգ/5մլ, 125մգ/5մլ+31,25մգ/5մլ, 250մգ/5մլ+62,5մգ/5մլ

սրվակ

0․7

1.6/0.25

18/0.2

14

2)

Մակրոլիդային խմբի հակաբիոտիկ

Կլարիտրոմիցին 250մգ,500մգ

դեղահատեր

0․2

0.5

4

8

3)

Տետրացիկլինային խմբի հակաբիոտիկ

Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ

դեղապատիճներ

0․2

0․1

0.7

7

4)

Ցեֆալոսպորինային խմբի III սերնդի հակաբիոտիկ լուծույթ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

սրվակ

0․3

1

7

7

5)

Ցեֆալոսպորինային խմբի IV սերնդի հակաբիոտիկ

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

0.2

2

14

7

6)

Տեղային հակաբիոտիկ ցողաշիթ քթի

Ֆրամիցետին 1,25 %

ցողաշիթ քթի

0․3

5

40

7-10

7)

Անոթասեղմիչ քթի փչոց

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ, 1մգ/մլ

ցողաշիթ քթի

0.1

3

15

3-7

8)

Լեյկոտրինային ընկալիչների անտագոնիստ

Մոնտելուկաստ (մոնտելուկաստ նատրիում) 4մգ,5մգ,10մգ

դեղահատեր

0,1

4

60

20

9)

Տեղային գլյուկոկորտիկստերոիդ քթի փչոց

Մոմեթազոն 50մկգ

ցողաշիթ քթի

0.3

200

8000

20-60

10)

Տեղային գլյուկոկորտիկստերոիդ քթի փչոց

Ֆլյուտիկազոն 50մկգ

ցողաշիթ քթի

0․3

110

2000

20-40

11)

Տեղային ոչ ստերոիդային դեղամիջոցներ, փչոց

Բենզիդամին (բենզիդամինի հիդրոքլորիդ),

ցետիլպիրիդինիում (ցետիլպիրիդինիումի քլորիդ) 1,5մգ/մլ+5մգ/մլ

ցողաշիթ տեղային կիրառման

0.5

0.9

6.3

7

12)

Տեղային գլյուկոկորտիկոստերոիդ

Բուդեսոնիդ փոշի ինգալիացիայի համար 200մկգ, 250մկգ,500մկգ

դեղակախույթ շնչառման

0․3

0․5

10

20-30

13)

Ֆթորքինոլոն խմբի հակաբիոտիկ

Ցիպրոֆլոքսացին 500մգ

դեղահատեր

0․1

2

14

7

14)

Հիստամինային H1 ընկալիչների պաշարիչ

Ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ

դեղահատեր

0․001

10

70

7

15)

Լևոցիտիրիզին 5մգ

Լևոցիտիրիզին 5մգ

դեղահատեր

0․001

5

7

7

16)

Գլյուկոկորտիկոստերոիդ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ ներարկման 4մգ/մլ

սրվակ

0.1

8մգ

26

6

17)

Գլյուկոկորտիկոստերոիդ հաբ

Մեթիլպրեդնիզոլոն 16մգ

դեղահատեր

0․2

16

300

20

18)

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց հաբ

Իբուպրոֆեն 200մգ, 400մգ

դեղահատեր

0․2

800

2000

5

19)

Ծովի ջրի լուծույթ նորմ

Ծովի ջրի իզոտոնիկ լուծույթ

ցողաշիթ քթի

0․5

10

70 – 900+

7-90+

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Էքստրակապսուլյար տոնզիլէկտոմիա

0․6

0.8

2)

Մասնակի տոնզիլէկտոմիա

0․1

0.1

3)

Ադենոտոմիա

0.5

0.8

4)

Քմային նշիկների ուլտրաձայնային դեզինտեգրացիա

0.3

0.1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Clinical practice guideline:Tonsillectomy in children, American Academy of Otolaryngology - Head and Neck Surgery/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Տոնզիլէկտոմիան երեխաների մոտ, Քիթ-կոկորդ-ականջաբանների Ամերիկյան ակադեմիա- գլխի և պարանոցի վիրաբուժություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: