Գլխավոր տեղեկություն
Համար
N 306-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հոկտեմբեր 2024 թ.

N 306-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 83-Ն ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն հրամանի հավելված 1-ի`

1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«5. Հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի դեպքում, սույն չափորոշչի 5.1-ին կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց տնային (բժշկական կազմակերպությունից դուրս, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դատաբժշկական փորձաքննության ենթակա դեպքերը) մահերի դեպքում դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումների հետ կապված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետով`

«5.1. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում` անկախ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու հանգամանքից, դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները հետևյալ դեպքերում կազմակերպվում և իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) Սյունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Կապան-Մեղրի բաժանմունք տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները,

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունք, իսկ Ճամբարակի տարածաշրջանից` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիահերձարան տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի թիվ 39-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածի 42-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի N 83-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումների կազմակերպման և իրականացման չափորոշչի 5.1-ին կետով նախատեսված դեպքերում դիակների տեղափոխման նպատակով» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

09.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան