ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«01» հոկտեմբեր 2024 թ. |
N 293-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԹԱԽԵՑՈՒ ԳԵՐԱՃՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել քթախեցու գերաճով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
01.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «01»-ի N 293-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԹԱԽԵՑՈՒ ԳԵՐԱՃՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J34.3 |
Քթախեցու գերաճ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` վիրահատական բուժման դեպքում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ-ականջաբան |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշներ՝ քթային դժվարաշնչություն, չորության զգացողություն, գլխացավ |
9) |
Անամնեզ |
Քթային դժվարաշնչություն, ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, տարած վիրահատություններ, օգտագործվող քթային կաթիլներ և ցողաշիթեր |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Քթախեցու այտուց, լորձաթաղանթի գույնի փոփոխություններ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
2) |
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի խորհրդատվություն |
0,5 |
0.5 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն + Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ) |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ |
2) |
Առկա չէ |
C-ռեակտիվ սպիտակուց |
0․5 |
1 |
Օրգանիզմի բորբոքային ռեակցիայի անուղղակի ցուցանիշ |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Ֆարինգոսկոպիա |
1 |
1 |
Քթի ու հարակից խոռոչների պաթոլոգիաների հայտնաբերում, քթային անցուղիների վիճակի գնահատում, քթային շնչառության օբյեկտիվ գնահատում, օբստրուկտիվ քնի՝ ապնոէի հայտնաբերերում, ըմպանի լորձաթաղանթի վիճակի գնահատում և պաթոլոգիաների հայտնաբերում |
4) |
Առկա չէ |
Առաջային ռինոսկոպիա |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Ռինոէնդոսկոպիա |
0․9 |
0․9 | |
6) |
Առկա չէ |
Ռինոմանոմետրիա |
0.1 |
0.1 | |
7) |
Առկա չէ |
Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա |
0.5 |
0.5 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում / ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ծովի ջրի լուծույթ նորմ |
Ծովի ջրի իզոտոնիկ լուծույթ |
ցողաշիթ քթի |
0․9 |
10 |
400 |
40 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կոնխոպլաստիկա |
0․2 |
- |
2) |
Ստորն խեցիների ենթալորձաթաղանթային վազոտոմիա |
0․2 |
- |
3) |
Ստորին խեցիների ուլտրաձայնային դեզինտեգրացիա |
0․2 |
- |
4) |
Ստորին խեցիների էլեկտրակոագուլյացիա |
0․2 |
- |
5) |
Լատերոկոնխոպեքսիա |
0․2 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. RHINOLOGY Official Journal of the European and International Rhinologic Societies and of the Confederation of European ORL-HNS/ Եվրոպական և Միջազգային Ռինոլոգիական Միությունների և Եվրոպական Համադաշնության «Ռինոլոգիա» պաշտոնական ամսագիր` https://www.rhinologyjournal.com/,
2. «European Position Paper on Rhinosinusitis and Nasal Polyps», 2020/ Ռինոսինուսիտի և քթի պոլիպների վերաբերյալ եվրոպական դիրքորոշման փաստաթուղթ 2020թ
3. W.J. Fokkens, V.J. Lund, C. Hopkins, P.W. Hellings, R. Kern, S. Reitsma, M. Bernal-Sprekelsen, J. Mullol etal./Եվրոպական դիրքային փաստաթուղթ ռինոսինուսիտի և քթի պոլիպների վերաբերյալ 2020թ․, Վ․ Ջ․ Ֆոկկենս, Վ․ Ջ․ Լունդ, Կ․ Հոպկինս, Պ․ Վ․ Կեռն, Ս․ Ռեիցմա, Մ․ Բերնալ-Սպրեկելսեն, Ջ․ Մուլլոլ և այլք․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|