Գլխավոր տեղեկություն
Համար
N 1971-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.08.2024
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«27» օգոստոսի 2024 թ.

ք. Երևան

N 1971-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Հ ԵՎ Լ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N ԳԲ 00103 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 29-ի N 1210-Ա հրամանը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 21-ի N 14/9 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Հ ԵՎ Լ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության N ԳԲ 00103 լիցենզիայի գործունեության իրականացման վայր սահմանել ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, ք. Հրազդան, միկրոշրջան թաղամաս Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհ 4 հասցեն:

2. «Հ ԵՎ Լ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության N ԳԲ 00103 լիցենզիան վերաձևակերպել՝ «ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, ք. Չարենցավան, Հոկտեմբերյան փողոց թիվ 3» բառերը փոխարինել «ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, ք. Հրազդան, միկրոշրջան թաղամաս Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհ 4» բառերով:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

8/27/2024

Գ. Սանոսյան